Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տոնեց Ցրվենա Զվեզդայի նկատմամբ 🎥

Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տոնեց Ցրվենա Զվեզդայի նկատմամբ 🎥

20/09/2023 - 01:11

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ։

Առաջին խաղակեսում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն, սակայն նախքան ընդմիջում ոչ մի կերպ չկարողացան դառնալ գոլի հեղինակ։

Միայն առաջին կեսում հյուրերի դարպասապահ Օմրի Գլազերը կատարեց 7 սեյվ։

Դեռ ավելին` 45-րդ րոպեին «Ցրվան Զվեզդան» Օսման Բուկարիի ջանքերով անչափ անսպասելի բացեց հաշիվը։

Այդուհանդերձ, երկրորդ կեսում Պեպ Գվարդիոլայի թիմը գտավ նշանառությունը և 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Խուլիան Ալվարեսը, մեկ գոլ էլ խփեց Ռոդրին։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Յանգ Բոյս» 1:3 «Լայպցիգ»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023