Պաշտոնական. Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

20/09/2023 - 11:49

Ինչպես տեղեկացնում է Լեհաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, 50-ամյա մասնագետ Միխալ Պրոբեժը նշանակվել է հավաքականի նոր գլխավոր մարզիչ։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Նշենք, Պրոբեժն այդ պաշտոնում փոխարինել է պորտուգալացի մասնագետ Ֆերնանդու Սանթուշին, ով Լեհաստանի հավաքականը գլխավորում էր 2023 թ. հունվարից։

Հավելենք, որ Միխալ Պրոբեժը ժամանակին մարզել է Լեհաստան Մ-21-ը, «Կրակովիան», «Յագելոնիան», «Լեխիա Գդանսկը», «Վիսլա Կռակովը», «Արիս Սալոնիկը» և այլ ակումբներ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023