Author Archives: Miqayel

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ🎥

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Մալխաս Ամոյանը (77 կգ) մեկնարկեց 1/16 եզրափակիչից և 9:0 հաշվով վստահ հաղթեց Պաուլուս Գալկինասին (Լիտվա)։ 1/8 եզրափակիչում Ամոյանը 9:1 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Ջոնի Բուրի նկատմամբ։ 1/4 եզրափակիչում էլ Ամոյանը համառ պայքարում 3:1 հաշվով հաղթեց սերբ Վիկտոր Նեմեշին։ 24-ամյա ըմբիշը պայքարը կշարունակի մրցաշարի կիսաեզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Ըմբմարտի ԱԱ. Դավիթ Օվասապյանը հաղթեց մեկնարկում, Մաքսիմ Մանուկյանը` պարտվեց

Սերբիայի մայարաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Դավիթ Օվասապյանը (130 կգ) որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթեց հնդիկ Սինգ Մեհարին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Օսկար Պինո Հինդսի (Կուբա) դեմ։ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) նույնպես պայքարն սկսեց որակավորման փուլից, սակայն, ցավոք, համառ պայքարում 6:9 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաևին։ Հ․Գ․ միացե՛ք […]

Մանչեսթեր Յունայթեդը ՉԼ շրջանակում կրկնել է ակումբի պատմության վատագույն ցուցանիշը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվեց «Բավարիային»։ «Կարմիր սատանաները» կրկնել են ակումբի պատմության վատագույն ցուցանիշը։ BBC-ն հայտնում է, որ մանկունյական ակումբը միայն մեկ անգամ էր Չեմպիոնների լիգայի շրջանակում չորս գնդակ բաց թողել, որը տեղի է ունեցել 1994 թ. նոյեմբերին, երբ «Յունայթեդը» 0:4 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։ Նշենք, որ այդ ժամանակ […]

Անչելոտի. «Այսպիսին է Ռեալի մարզաշապիկի ոգին»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Հանդիպումն ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էին. մենք վերահսկում էինք գնդակը, իսկ մրցակիցն անցել էր խորը պաշտպանության։ Մրցակիցն ազատ գոտիներ չէր տալիս, սակայն մենք փորձում էինք հասնել մեր […]

Բելինգհեմ. «Հուսով եմ` կշարունակեմ գոլեր խփել 95-րդ րոպեին»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռեալ Մադրիդը» 1:0 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»։ Հանդիպման հերոս դարձավ «արքայական» ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով 90+5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց իր թիմին։ Անգլիացի կիսապաշտպանը հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով. «Կարծում եմ` «Ռեալը» գերիշխում էր դաշտում, ավելի շատ գոլային պահեր ստեղծեց, այդ պատճառով էլ արժանի հաղթանակ տոնեց։ Ես շատ […]

Ըմբշամարտի ԱԱ. այսօր պայքարը կսկսեն 4 հայ հունահռոմեմական ոճի ըմբիշներ

Այսօր` սեպտեմբերի 21-ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Միանգամից պայքարի մեջ կմտնեն 4 հայ ըմբիշներ` Ռոդիկ Մկրտչյանը (55 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։ Այժմ ներկայացնում ենք հայ ըմբիշների մրցակիցներին. Ռուդիկ Մկրտչյան 1/8 եզրափակիչ – Ադեմ Բուրակ Ուզուն (Թուրքիա)/Դևիս Օրիվա (Քենիա) Մալխաս Ամոյան […]

Գոլային հրավառություն Մյունխենում! Բավարիան հաղթեց Ման. Յունայթեդին🎥

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Բավարիան» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ կողմերը գոլային հրավառություն էին պատրաստել ֆուտբոլասերների համար, որն ավարտվեց «ռեկորդ մայսթերի» հաղթանակով` 4:3 հաշվով։ Մյունխենյան ակումբի գոլերը խփեցին Լերոյ Սանեն, Սերժ Գնաբրին, Հարի Քեյնն ու Մաթիս Թելը, իսկ «կարմիր սատանաների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կազեմիրոն, մեկ […]

Ինտերը մեծ դժվարությամբ ոչ-ոքի կորզեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում🎥

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Կարելի է ասել` բասկյան ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Բրայիս Մենդեսի ջանքերով բացեց հաշիվը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «Սոիսեդադն» ուներ շատ ավելի լավ տեսք և քանիցս կարող էր ավելի մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն Իմանոլ Ալգուասիլի սաները […]

Արսենալի փայլուն վերադարձը ՉԼ! «զինագործները» ջախջախեցին ՊՍՎ-ին 🎥

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Արսենալը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց ՊՍՎ-ի դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «զինագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի գոլերը խփեցին Բուկայո Սական, Լեանդրո Տրոսարը, Գաբի Ժեզուսն ու Մարտին Էդեգորը։ Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Սևիլիա» 1:1 «Լանս» Հ․Գ․ միացե՛ք […]

Դրամա Մադրիդում! Բելինգհեմը 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ռեալին Ունիոն Բեռլինի դեմ խաղում🎥

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ունիոն Բեռլինի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբ ուներ խաղային և տարածքային հսկայական առավելություն, Կառլո Անչելոտիի թիմը մեծ դժվարությամբ հաղթանակ կորզեց։ «Սերուցքայինները» հաղթեցին 1:0 հաշվով. 90+4-րդ րոպեին հերոսացավ Ջուդ Բելինգհեմը։ Հավելենք, որ «Ունիոն Բեռլինը» պատմության ընթացքում առաջին հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայի […]

1 560 561 562 563 564 1,927