Գոլային հրավառություն Մյունխենում! Բավարիան հաղթեց Ման. Յունայթեդին🎥

Գոլային հրավառություն Մյունխենում! Բավարիան հաղթեց Ման. Յունայթեդին🎥

21/09/2023 - 01:13

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Բավարիան» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ կողմերը գոլային հրավառություն էին պատրաստել ֆուտբոլասերների համար, որն ավարտվեց «ռեկորդ մայսթերի» հաղթանակով` 4:3 հաշվով։

Մյունխենյան ակումբի գոլերը խփեցին Լերոյ Սանեն, Սերժ Գնաբրին, Հարի Քեյնն ու Մաթիս Թելը, իսկ «կարմիր սատանաների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կազեմիրոն, մեկ գոլ էլ խփեց Ռասմուս Հոյլունդը։

Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Գալաթասարայ» 2:2 «Կոպենհագեն»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023