Բելինգհեմ. «Հուսով եմ` կշարունակեմ գոլեր խփել 95-րդ րոպեին»

Բելինգհեմ. «Հուսով եմ` կշարունակեմ գոլեր խփել 95-րդ րոպեին»

21/09/2023 - 10:30

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռեալ Մադրիդը» 1:0 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»։

Հանդիպման հերոս դարձավ «արքայական» ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով 90+5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց իր թիմին։

Անգլիացի կիսապաշտպանը հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով.

«Կարծում եմ` «Ռեալը» գերիշխում էր դաշտում, ավելի շատ գոլային պահեր ստեղծեց, այդ պատճառով էլ արժանի հաղթանակ տոնեց։

Ես շատ շնորհակալ եմ ակումբի ողջ անձնակազմին, իմ թիմակիցներին, ովքեր մեծ աշխատանք են կատարել, որպեսզի հարմարվեմ թիմին։

Ես շահագրգռված եմ պահպանել ներկայիս մարզավիճակը։ Թիմն ընդհանուր լավ մարզավիճակում է։

Մենք հաղթել ենք անցկացրած բոլոր 6 խաղերում էլ և ներկա պահին անհանգստանալու որևէ առիթ չունենք։

Ես վստահ եմ ուժերիս վրա, սակայն, անկասկած, չէի կարող ակնկալել, որ ամեն ինչ այսքան լավ կսկսվի գոլերի տեսանկյունից։

Հուսով եմ` կշարունակեմ գոլեր խփել 95-րդ րոպեին, թեև ակումբի համար ավելի լավ կլինի, որ ավելի շուտ գնդակներ խփենք»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023