Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին🎥
Ֆրանսիայի հավաքականը Մեցի «Ստադ Սեն Սիմֆորիեն» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Լյուքսեմբուրգի թիմի դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «եռագույններն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։ Դիդիե Դեշամի թիմի գոլերը խփեցին Ռանդալ Կոլո-Մուանին, Ժոնաթան Կլոսնու Կիլիան Մբապեն։ Վերջինս նաև երկու գոլային փոխանցում կատարեց։ Նշենք, որ Ֆրանսիան հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին և Բորդոյում կընդունի Կանադային։ Լյուքսեմբուրգը […]