Author Archives: Miqayel

Իսկոն հերոսանում է` 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևելով Բետիսին Օսասունայի դեմ խաղում🎥

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բետիսը» «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում մրցեց «Օսասունայի» դեմ։ Բարդ ընթացք ստացած խաղում անդալուսական ակումբը հաղթեց 2:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Իսկոն` 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևելով իր թիմին։ Մանուել Պելեգրինիի թիմից մեկ գոլ էլ խփեց Վիլիան Ժոզեն, իսկ Պամլոնայից ժամանած հյուրերի կազմից աչքի ընկավ Ռուբեն Գարսաին։ Այս հաղթանակից հետո «Բետիսը» վաստակեց 17 […]

Ինտերը մեծ դժվարությամբ կոտրեց Ռոմայի դիմադրությունը 🎥

Իտալական Ա սերիայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային տոտալ առավելություն, սակայն Սիմոնե Ինձզագիի թիմը միայն 81-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվն ու հաղթանակ կորզել։ Հանդիպման միակ գոլը խփեց Մարկուս Թյուրամը։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 25 միավոր` գլխավորելով Ա սերիայի […]

Հոլանդի հիասքանչ բենեֆիսը. Ման. Սիթին ջախջախեց Ման. Յուայթեդին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում կայացավ մանունյական հերթական դերբին, որի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «քաղաքաբնակները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին և «կարմիր սատանաներին» ջախջախեցին 3:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Էրլինգ Հոլանդը, ով իր անվան դիմաց երկու գոլ և մեկ գոլային փոխանցում գրանցեց` օգնելով աչքի ընկնել նաև Ֆիլ Ֆոդենին։ […]

Լիվերպուլը շարունակում է փայլուն մրցելույթները` ջախջախելով Նոթինգհեմ Ֆորեսթին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ տոտալ առավելություն` «անտառապահներին» ջախջախելով 3:0 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից գոլերը խփեցին Դիոգու Ժոտան, Դարվին Նունյեսն ու Մոհամեդ Սալահը։ Նշենք, որ տանտերերի կազմից երկու գոլային փոխանցում կատարեց թիմի նորեկ Դոմինիկ Սոբոսլայը։ Այս հաղթանկից հետո «Լիվերպուլը» վաստակեց 23 […]

Մանչեսթեր Յունայթեդ – Մանչեսթեր Սիթի. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում կկայանա մանկունյական հերթական դերբին, որի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Անհավանական թրիլլեր Ա սերիայում. Կալյարին գերֆանտաստիկ comeback արեց Ֆրոզինոնեի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Կալյարին» սեփական հարկի տակ մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Հյուրերը բավական վստահ անցկացրին առաջին խաղակեսը և Մաթիաս Սուլեի դուբլի շնորհիվ նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացան։ Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 49-րդ րոպեին Էուսեբիու Դե Ֆրանչեսկոյի թիմը եռապատկեց առավելությունը. աչքի ընկավ Մարկո Բրեշիանինին։ Թվում էր` «Ֆրոզինոնեն» հեշտ հաղթանակ կտոնի, սակայն սարդինական […]

Խավին` Բելինգհեմի մասին. «Հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նրա բախտը բերում է»

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպման հերոս դարձավ «արքայական» ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով 90+2-րդ րոպեին հաղթաբակ պարգևեց իր թիմին։ Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է անգլիացի կիսապաշտպանի մասին. «Հիանալի ֆուտբոլիստ է, սակայն բախտը բերում է. գնդակն անդրադարձից հետո անընդհատ հայտնվում է նրա մոտ։ Այդուհանդերձ, միևնույն […]

Լամին Յամալը հերթական պատմական ռեկորդն է գրանցել

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ «Բլաուգրանայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լամին Յամալը` փոխարինման դուրս գալով 77-րդ րոպեին։ Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, Յամալը հանդիպման օրը եղել է 16 տարեկան և 107 օրական` դառնալով Էլ Կլասիկոյին մասնակցած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Յամալը գերազանցել է 121 տարվա վաղեմության պատմական […]

Դրամա Թուրինում. Յուվենտուսը 90+7-րդ րոպեին հաղթանակ կորզեց Վերոնայի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բյանկոներիներն» ունեին տոտալ առավելություն, սակայն ոչ մի կերպ չէին կարողանում խփել այդքան ցանկալի գոլը։ Հանդիպման ընթացքում էլ VAR համակարգը երկու անգամ չեղարկեց Մոյզե Կենի խփած գոլերը։ Թվում էր` Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կարևոր միավորներ կկորցնի, սակայն 90+7-րդ րոպեին, ամեն դեպքում, […]

Ռեալն Էլ Կլասիկոներում գրանցել է ակումբի պատմության լավագույն ցուցանիշը

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» նկատմամբ։ «Արքայական» ակումբը հաղթական գնդակը խփեց 90+2-րդ րոպեին, որն իր անվան դիմաց գրանցեց Ջուդ Բելինգհեմը։ Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, «Ռեալը» պատմության ընթացքում առաջին անգամ է Էլ Կլասիկոն հաղթում մրցավարի կողմից ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինները» հաղթական գոլն, […]

1 524 525 526 527 528 1,925