Իսկոն հերոսանում է` 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևելով Բետիսին Օսասունայի դեմ խաղում🎥

Իսկոն հերոսանում է` 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևելով Բետիսին Օսասունայի դեմ խաղում🎥

30/10/2023 - 00:50

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բետիսը» «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում մրցեց «Օսասունայի» դեմ։

Բարդ ընթացք ստացած խաղում անդալուսական ակումբը հաղթեց 2:1 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Իսկոն` 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևելով իր թիմին։

Մանուել Պելեգրինիի թիմից մեկ գոլ էլ խփեց Վիլիան Ժոզեն, իսկ Պամլոնայից ժամանած հյուրերի կազմից աչքի ընկավ Ռուբեն Գարսաին։

Այս հաղթանակից հետո «Բետիսը» վաստակեց 17 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

«Օսասունան», 13 միավորով, 11-րդն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023