Ռեալն Էլ Կլասիկոներում գրանցել է ակումբի պատմության լավագույն ցուցանիշը

Ռեալն Էլ Կլասիկոներում գրանցել է ակումբի պատմության լավագույն ցուցանիշը

29/10/2023 - 00:50

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» նկատմամբ։

«Արքայական» ակումբը հաղթական գնդակը խփեց 90+2-րդ րոպեին, որն իր անվան դիմաց գրանցեց Ջուդ Բելինգհեմը։

Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, «Ռեալը» պատմության ընթացքում առաջին անգամ է Էլ Կլասիկոն հաղթում մրցավարի կողմից ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ։

Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինները» հաղթական գոլն, ավելի հստակ, խփել են 91-րդ րոպեի 11-րդ վայրկյանին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023