Խավին` Բելինգհեմի մասին. «Հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նրա բախտը բերում է»

Խավին` Բելինգհեմի մասին. «Հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նրա բախտը բերում է»

29/10/2023 - 11:58

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։

Հանդիպման հերոս դարձավ «արքայական» ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով 90+2-րդ րոպեին հաղթաբակ պարգևեց իր թիմին։

Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է անգլիացի կիսապաշտպանի մասին.

«Հիանալի ֆուտբոլիստ է, սակայն բախտը բերում է. գնդակն անդրադարձից հետո անընդհատ հայտնվում է նրա մոտ։ Այդուհանդերձ, միևնույն ժամանակ, նա լի է հավատով և ինքնավստահությամբ»,- Խավիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հավելենք, որ Բելինգհեմը «Բարսելոնայի» դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023