Լիվերպուլը շարունակում է փայլուն մրցելույթները` ջախջախելով Նոթինգհեմ Ֆորեսթին🎥

Լիվերպուլը շարունակում է փայլուն մրցելույթները` ջախջախելով Նոթինգհեմ Ֆորեսթին🎥

29/10/2023 - 21:10

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։

Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ տոտալ առավելություն` «անտառապահներին» ջախջախելով 3:0 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմից գոլերը խփեցին Դիոգու Ժոտան, Դարվին Նունյեսն ու Մոհամեդ Սալահը։

Նշենք, որ տանտերերի կազմից երկու գոլային փոխանցում կատարեց թիմի նորեկ Դոմինիկ Սոբոսլայը։

Այս հաղթանկից հետո «Լիվերպուլը» վաստակեց 23 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

«Ֆորեսթը», 10 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023