Պաշտոնական. Տիագո Մոտան գլխավորեց Յուվենտուսը
«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Տիագո Մոտան։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 41-ամյա մասնագետը թուրինյան ակումբում վաստակելու է տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։ Մստան 2022 թ. սեպտեմբերից մարզում էր «Բոլոնիան»։ Ակումբը 2023/24 մրցաշրջանում իտալացի մասնագետի գլխավորությամբ 60 տարի նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ […]