Եվրո-2024. Իտալիան կամային հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ🎥
Եվրո-2024-ի B խմբի առաջին տուրում Իտալիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց Ալբանիայի թիմի դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 23-րդ վայրկյանին ալբանացիների կիսապաշտպան Նեդիմ Բայրամին բացեց հաշիվը և խփեց Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաարագ գոլը։ Չնայած սառը ցնցուցին` «սկուադրա աձուրին» շատ արագ ուշքի եկավ և արդեն 16-րդ րոպեին հայտնվեց հաղթողի դերում։ […]