Author Archives: Miqayel

ԿԼ. Փյունիկի հավանական մրցակիցը որակավորման երկրորդ փուլում

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) արգելքը չհաղթահարելու դեպքում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի «Սլովան Բրատսիլավա» (Սլովակիա)/«Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի դեմ։ «Սլովանը» և «Ստրուգան» նույնպես միմյանց բախվելու են Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հիշեցնենք, […]

Խորվաթիա – Ալբանիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի B խմբի երկրորդ տուրում Համբուրգի «Ֆոլկպարկշըադկոն» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Խորվաթիայի ու Ալբանիայի հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Եվրո-2024-ի գլխավոր ֆավորիտներն առաջին տուրից հետո` ըստ Goal-ի

Հեղինակավոր Goal պարբերականը Եվրո-2024-ի առաջին տուրից հետո ներկայացրել է մրցաշարի ֆավորիտների թարմացված ցանկը. Նշենք, որ, ըստ կայքի, վերջին` 24-րդ տեղում, Շոտլանդիայի հավաքականն է։ Եվրո-2024-ը կավարտվի հուլիսի 14-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ատլետիկոն հրաժարվել է իր երիտասարդ աստղի տրանսֆերը խոշոր գումարով վաճառել Չելսիին

Լոնդոնի «Չելսին» փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Սամու Օմորոդիոնին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «ազնվականները» 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար «հնդկացիներին» առաջարկել են 30+10 մլն եվրո։ Իսպանական գրանդը մերժել է այդ առաջարկը, քանի որ մեծ հույսեր է կապում Իսպանիայի անձնագիր ունեցող նիգերիացի հարձակվողի հետ։ Օմորոդիոնը 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ալավեսի» կազմում` […]

Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուն «ինքնագոլն» է

Եվրո-2024-ի առաջին տուրն անցավ բավական արդյունավետ և հանդիպումներում գրանցվեց 34 գոլ։ Այդուհանդերձ, նման գոլառատությանը զուգահեռ, ոչ մի ֆուտբոլիստ մեկ գոլից ավելի չի խփել անցնող 12 խաղում։ Ավելին` մրցաշարի լավագույն ռմբարկուն ինքնագոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստներն են։ Կայացած խաղերում նման 3 դեպք է գրանցվել։ Սեփական դարպասն են գրավել Անտոնիո Ռյուդիգերը (Գերմանիա), Մաքսիմիլիան Վյոբերը (Ավստրիա) և Ռոբին Հրանաչը […]

ՉԼ. Փյունիկի հաջորդ հավանական մրցակիցը որակավորման երկրորդ փուլում

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ «Փյունիկը» որակավորման առաջին փուլում Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու է «Լյուդոգորեց» (Բուլղարիա)/«Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ։ Նշենք, որ որակավորման առաջին փուլի հանդիպումները կայանալու են հուլիսի 8-9-ին, պատասխան խաղորը` հուլիսի 15-16-ին։ Որակավորման երկրորդ փուլի դիմակայությունների հանդիպումները նախատեսված են հուլիսի 23-24-ին և հուլիսի 30-31-ին։ Հ․Գ․ […]

ՉԼ. Փյունիկի հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

Այսօր` հունիսի 19-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայանալու է Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» որակավորման առաջին փուլում Մինսկի «Դինամոյի» արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու է հետևյալ ակումբների դեմ. ՊԱՕԿ (Հունաստան) «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Լյուդոգորեց» (Բուլղարիա)/«Դինամո Բաթումի» (Վրաստան) ԱՊՕԵԼ (Կիպրոս) Որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մեկնակը` Երևանի ժամանակով 14:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ԿԼ. Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

Այսօր` հունիսի 19-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի այդ փուլից պայքարն սկսելու է նաև Հայաստանի նորընծա գավաթակիր «Արարատ-Արմենիան»։ Ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է որակավորման երկրորդ փուլում հավանական մրցակիցներին. «Ակտոբե» (Ղազախստան)/«Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա) «Ռադնիչկի Կրագուևաց» (Սերբիա) «Զիմբրու» (Մոլդովա) «Նեման» (Բելառուս) Հավելենք, որ որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը կկայան մեկնարկը […]

Եվրո-2024. Մեկնարկում է երկրորդ տուրը

Եվրո-2024-ում այսօր` հունիսի 19-ին, կմեկնարկի խմբային փուլի երկրորդ տուրը։ Խորվաթիա – Ալբանիա (B խումբ, 17:00) Գլխավոր մրցավար – Ֆրանսուա Լետեսյե (Ֆրանսիա) Եզրային մրցավարներ – Սիրիլ Մունյե, Մեդի Ռամունի (երկուսն էլ` Ֆրանսիա) Չորրորդ մրցավար – Սանդրո Շերեր (Շվեյցարիա) VAR համակարգի պատասխանատուներ – Վիլի Դեկաժո, Ժերոմ Բրիզար (երկուսն էլ` Ֆրանսիա), Բաստիան Դանկերտ (Գերմանիա) Գերմանիա – Հունգարիա (A […]

Եվրո-2024. Պորտուգալիան թրիլերային comeback արեց 90+2-րդ րոպեին Չեխիայի դեմ խաղում 🎥

Եվրո-2024-ի F խմբի առաջին տուրում Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիայի ու Չեխիայի հավաքականները։ Չնայած պորտուգալացիներն ունեին խաղային հսկայական առավելություն, միևնույնն է, միայն 90+2-րդ րոպեին կարողացան կամային հաղթանակ կորզել ու comeback անել։ Չեխերի կազմից հաշիվը 62-րդ րոպեին բացեց Լուկաշ Պրովոդը, 69-րդ րոպեին Ռոբին Հրանաչը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ Ռոբերտո Մորտինեսի գլխավորած հավաքականին […]

1 510 511 512 513 514 2,104