Author Archives: Miqayel

Կոպա Ամերիկա. Ուրուգվայը Բրազիլիային պայքարից դուրս թողեց` հաղթելով 11-մետրանոցներով 🎥

Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Ուրուգվայի ու Բրազիլիայի հավաքականները։ Հիմնականում հավասար պայքարում անցած հիմնական ժականակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։ Ըստ մրցաշարի կանոնակարգի` նախքան եզրափակիչը, փլեյ-օֆֆ-ի մյուս փուլերում ոչ-ոքի արդյունքի դեպքում միանգամից նշանակվում է 11-մետրանոց հարվածաշար։ Հարվածաշարում 4:2 հաշվով հաղթեցին ուրուգվայցիները։ Վճորոշ դարձան «պենտակամպիոնների» պաշտպան Էդեր Միլիտաոյի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի […]

Եվրո-2024. Կիսաեզրափակիչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը

Եվրո-2024-ում հայտնի դարձան մրցաշարի կիսաեզրափակիչները, որտեղ ձևավորվել են հետևյալ զույգերը. Հուլիսի 9 Իսպանիա – Ֆրանսիա (23:00) Հուլիսի 10 Նիդերլանդներ – Անգլիա (23:00) Հավելենք, որ մրցաշարի եզրափակիչը կայանալու է հուլիսի 14-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Եվրո-2024. Նիդերլանդները comeback արեց Թուրքիայի դեմ խաղում` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում Նիդերլանդների հավաքականը Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցեց Թուրքիայի դեմ։ Հանդիպումն անցավ անչափ լարված և համառ պայքարում, որն ավարտվեց «նարնջագույնների» կամային հաղթանակով` 2:1 հաշվով։ Հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ Ռոնալդ Կումանի գլխավորած հավաքականի համար, որը 35-րդ րոպեից պարտվում էր 0:1 հաշվով. թուրքերի կազմից անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ պաշտպան Սամեթ Ակայդինը։ Երկար […]

Եվրո-2024. Անգլիան 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

Եվրո-2024-ի քաֆորդ եզրափակիչում Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ-Արենա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Անգլիայի ու Շվեյցարիայի հավաքականները։ Հանդիպման հիմանական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Շվեկցարացիների կազմից 75-րդ րոպեին հաշիվը բացեց Բրիլ Էմբոլոն, իսկ «երեք առյուծները» 80-րդ րոպեին պատասխանեցին Բուկայո Սակայի դիպուկ հարվածով։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ, որոնք ավելի դիպուկ իրացրին անգլիացիները` հաղթելով 5:3 հաշվով։ […]

Նիդերլանդներ – Թուրքիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Նիդերլանդների ու Թուրքիայի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Անգլիա – Շվեյցարիա հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում 🎥

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում միմյանց դեմ են մրցում Անգլիայի ու Շվեյցարիայի հավաքականները։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. լուսատախտակին վառվում է 1:1 հաշիվը։ Շվեյցարացիներից 75-րդ րոպեին հաշիվը բացեց Բրիլ Էմբոլոն, որին «երեք առյուծները» 80-րդ րոպեին պատասխանեցին Բուկայո Սակայի դիպուկ հարվածով։ Այպիսով, հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Անգլիա – Շվեյցարիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ-Արենս» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Անգլիայի ու Շվեյցարարիայի հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Միավորված Գերմանիան խոշոր մրցաշարերում երբեք չի հաղթել Իսպանիային

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիայի թիմին և լքեց պայքարը։ 1990 թ. հետո, երբ Արևելյան ու Արևմտյան Գերմանիաները վերամիավորվեցին, «բունդեսմանշաֆթը» խոշոր մրցաշարերում` աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, երբեք չի հաղթել Իսպանիայի հավաքականին։ Այդ ընթացքում Իսպանիան ու Գերմանիան խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում միմյանց հանդիպել են արդեն 5 անգամ։ «Ֆուրիա ռոխան» տարել է […]

Դե լա Ֆուենտե. «Կրոսի խախտումն արժանի էր կարմիր քարտի»🎥

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով Գերմանիային հաղթելուց հետո խոսել է «բունդեսմանշաֆթի» կիսապաշտպան Տոնի Կրոսի` «ֆուրիա ռոխայի» ֆուտբոլիստ Պեդրիի նկամտմաբ թույլ տված կանոնների խախտման մասին. «Պեդրին շատ ուժեղ հարված էր ստացել, ու մրցակցին հենց սկզբից պետք էր պատժել։ Բայց որևէ արդարացում չեմ փնտրում։ Սա ֆուտբոլ է, […]

Ռուբեն Դիաշի ֆանտաստիկ սեյվը Կոլո Մուանիի հարվածից հետո🎥

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Ֆրանսիային և լքեց պայքարը։ Հանդիպման հերոսներից դարձավ պորտուգալացիների պաշտպան Ռուբեն Դիաշը, որը 66-րդ րոպեին ֆանտաստիկ սեյվ արեց «եռագույնների» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի` անչափ նպաստավոր դիրքից կատարած հարվածից հետո։ Հիշեցենք, որ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։ Ֆրանսիան Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում մրցելու է Իսպանիայի դեմ։ Հ․Գ․ […]

1 491 492 493 494 495 2,104