Author Archives: Miqayel

Ման. Սիթին ընդհատեց անհաջող շարքը` կամային հաղթանակ տոնելով Լութոնի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Լութոն Թաունի» դեմ։ Անհաջող ընթացածք ստացած խաղում «քաղաքաբնակները» կարողացան 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։ Պեպ Գվարդիոլայի թիմի գոլերը խփեցին Բերնարդու Սիլվան ու Ջեք Գրիլիշը։ Տանտերերի կազմի էլ աչքի ընկավ Էլայջա Ադեբայոն։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի շրջանակում չորս անընդմեջ խաղում չհաղթելուց հետո ընդհատեց այդ շարքն ու […]

ՄՅՈՒ-ն Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ԱՊԼ-ում ավելի շատ տնային պարտություն է կրել, քան շոտլանդացի մասնագետի ղեկավարման օրոք

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 0:3 հաշվով պարտվեց «Բորնմութին»։ Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, «կարմիր սատանաներն» ակումբի լեգենդար նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո Պրեմիեր լիգայի շրջանակում սեփական հարկի տակ արդեն ավելի շատ պարտություն են կրել, քան շոտլանդացի մասնագետի ղեկավարման օրոք։ Աղբյուրի փոխանցմամբ` 2013/14 մրցաշրջանից ի վեր, երբ […]

Լուիս Մուրիելի կրունկով խփած ֆանտաստիկ գոլը Միլանի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Միլանին»։ Բերգամոն ներկայացնող ակումբին հաղթանակ պարգևեց 32-ամյա կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը, ով 90+5-րդ րոպեին կրունկով կատարած հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Նշենք, որ Մուրիելն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թրիլլեր Բերգամոյում. Ատալանտան 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց Միլանից 🎥

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում սեփական հարկի տակ մրցեց «Միլանի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ թրիլլերային պայքարում ընթացած խաղում տանտերերը հաղթեցին 3:2 հաշվով։ Ջան Պիերո Գասպերինիի թիմից երկու անգամ աչքի ընկավ Ադեմոլա Լուքմանը, մեկ գոլ էլ խփեց Լուիս Մուրիելը, ով բերգամասկներին հաղթանակ պարգևեց 90+5-րդ րոպեին։ «Ռոսոներիների» կազմից էլ աչքի ընկան Օլիվիե Ժիրուն և […]

Ինտերը ճախրում է` ջախջախելով Ուդինեզեին 🎥

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին տոտալ առավելություն` Ուդինեից ժամանած հյուրերին ջախջախելով 4:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Հական Չալհանօղլուն, Ֆեդերիկո Դիմարկոն, Մարկուս Թյուրամն ու Լաուտարո Մարտինեսը։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` կատարելով իր թիմի երրորդ գոլի […]

Հենրիխ Մխիթարյանի հիանալի ասիստը Մարկուս Թյուրամին Ուդինեզեի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցում է «Ուդինեզեի» դեմ։ «Ներաձուրիների» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 44-րդ րոպեին հիանալի գոլային փոխանցում կատարեց Մարկուս Թյուրամին. վերջինս հաշիվը դարձրեց 3:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ասթոն Վիլլան շարունակում է հիացնել` հաղթելով նաև Արսենալին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Ասթոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։ Ունայի Էմերիի թիմին հաղթանակ պարգևեց 7-րդ րոպեին Ջոն Մաքգինի խփած միակ գոլը։ Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձաց նաև բիրմինգհեմյան ակումբի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը` կատարելով 5 սեյվ։ Այս հաղթանակից հետո […]

«Օլդ Թրաֆորդում» հրդեհ է! Բորնմութը ջախջախեց Ման. Յունայթեդին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Բորնմութը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Կարմիր սատանաները» հերթական անգամ ձախողվեցին և 0:3 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին «բալերից»։ Անդոնի Իռաոլայի թիմի գոլերը խփեցին Դոմինիկ Սոլանկեն, Ֆիլիպ Բիլինգն ու Մարկոս Սենեսին։ Այս հաղթանակից հետո «Բորնմութը» վաստակեց 19 միավոր` բարձրանալով 13-րդ հորիզոնական։ էրիկ Տեն Հագի թիմը, 27 միավորով, 6-րդն […]

Ռեալը միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել Բետիսին 🎥

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով` հավասար պայքարում ընթացած հանդիպումն ավարտելով ոչ-ոքի։ Կառլո Անչելոտիի թիմի կազմից 53-րդ րոպեին հաշիվը բացեց Ջուդ Բելինգհեմը, իսկ «վարունգների» պատասխան գնդակը 66-րդ րոպեին խփեց Այտոր Ռուբիալը։ Այս ոչ-ոքիից […]

Բավարիայի կատարյալ ֆիասկոն! Այնտրախտը ֆանտաստիկ խաղով ջախջախեց «ռեկորդ մայսթերին» 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Այնտրախտի» դեմ։ «Ռեկորդ մայսթերը» պարզապես անչափ անհաջող հանդիպում անկացրեց և 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց։ «Արծիվների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջունիոր Դինա Էբիմբեն, մեկական գոլ էլ խփեցին Օմար Մարմոշը, Ուգո Լարսոնն ու Անգսար Կնաուֆը։ Թոմաս Տուխելի թիմի միակ գոլը խփեց Յոզուա Կիմիխը։ Այս հաղթանակից հետո «Այնտրախտը» վաստակեց 21 […]

1 490 491 492 493 494 1,923