Բավարիայի կատարյալ ֆիասկոն! Այնտրախտը ֆանտաստիկ խաղով ջախջախեց «ռեկորդ մայսթերին» 🎥

Բավարիայի կատարյալ ֆիասկոն! Այնտրախտը ֆանտաստիկ խաղով ջախջախեց «ռեկորդ մայսթերին» 🎥

09/12/2023 - 21:09

Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Այնտրախտի» դեմ։

«Ռեկորդ մայսթերը» պարզապես անչափ անհաջող հանդիպում անկացրեց և 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց։

«Արծիվների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջունիոր Դինա Էբիմբեն, մեկական գոլ էլ խփեցին Օմար Մարմոշը, Ուգո Լարսոնն ու Անգսար Կնաուֆը։

Թոմաս Տուխելի թիմի միակ գոլը խփեց Յոզուա Կիմիխը։

Այս հաղթանակից հետո «Այնտրախտը» վաստակեց 21 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Բավարիան», 32 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023