Ռեալը միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել Բետիսին 🎥

Ռեալը միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել Բետիսին 🎥

09/12/2023 - 21:21

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով` հավասար պայքարում ընթացած հանդիպումն ավարտելով ոչ-ոքի։

Կառլո Անչելոտիի թիմի կազմից 53-րդ րոպեին հաշիվը բացեց Ջուդ Բելինգհեմը, իսկ «վարունգների» պատասխան գնդակը 66-րդ րոպեին խփեց Այտոր Ռուբիալը։

Այս ոչ-ոքիից հետո «արքայական» ակումբը վաստակեց 39 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Բետիսը», 26 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023