Թրիլլեր Բերգամոյում. Ատալանտան 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց Միլանից 🎥

Թրիլլեր Բերգամոյում. Ատալանտան 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց Միլանից 🎥

10/12/2023 - 10:35

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում սեփական հարկի տակ մրցեց «Միլանի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ թրիլլերային պայքարում ընթացած խաղում տանտերերը հաղթեցին 3:2 հաշվով։

Ջան Պիերո Գասպերինիի թիմից երկու անգամ աչքի ընկավ Ադեմոլա Լուքմանը, մեկ գոլ էլ խփեց Լուիս Մուրիելը, ով բերգամասկներին հաղթանակ պարգևեց 90+5-րդ րոպեին։

«Ռոսոներիների» կազմից էլ աչքի ընկան Օլիվիե Ժիրուն և Լուկա Յովիչը։

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակեց 23 միավոր` հարձրանալով 7-րդ հորիզոնական։

«Միլանը», 29 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023