Ասթոն Վիլլան շարունակում է հիացնել` հաղթելով նաև Արսենալին 🎥

Ասթոն Վիլլան շարունակում է հիացնել` հաղթելով նաև Արսենալին 🎥

09/12/2023 - 23:33

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Ասթոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։

Ունայի Էմերիի թիմին հաղթանակ պարգևեց 7-րդ րոպեին Ջոն Մաքգինի խփած միակ գոլը։

Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձաց նաև բիրմինգհեմյան ակումբի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը` կատարելով 5 սեյվ։

Այս հաղթանակից հետո «Վիլլան» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Արսենալը» մնաց 36 միավորով և 16-րդ տուրի արդյունքներով նահանջեց 2-րդ հորիզոնական` Պրեմիեր լիգայի առաջատարի դերը զիջելով «Լիվերպուլին», որն ունի 37 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023