Author Archives: Miqayel

Մամարդաշվիլին մոտ է անգլիական գրանդի կազմը համալրելուն

Իսպանական «Վալենսիայի» ու ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ մերսիսայդյան գրանդը վրացի դարպասապահի տրանսֆերի հարցում բանակցում է «չղջիկների» հետ։ «Կարմիրները» պատրաստ են վճարել իսպանական ակումբի պահանջած 30 մլն եվրոն և Մամարդաշվիլիին վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ Ըստ աղբյուրի` «Լիվերպուլը» նաև անձնական պայմանագիր է համաձայնեցրել […]

Ման. Յունայթեդը ձեռք է երել Բավարիայի ևս մեկ ֆուտբոլիստի

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նուսայիր Մազրաուին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անգլիական գրանդի պաշտոնական կայքը գրում է, որ մարոկկացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «4» համարի մարզաշապիկով։ Ըստ Transfermarkt-ի` «կարմիր սատանաները» Մազրաուիի տրանսֆերի դիմաց «Բավարիային» վճարել են 15 մլն եվրո։ Եզրային պաշտպանը «ռեկորդ մայսթերի» կազմը […]

Հայտնի են դարձել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը

Օգոստոսի 13-ին կայացել են Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Երրորդ փուլի արդյունքներով պայքարը շարունակում են «Սլովան Բրատիսլավան», «Բուդյո Գլիմտը», «Զալցբուրգը», «Լիլը», «Մալմյոն», «Միտդյուլանը», «Սպարտա Պրահան», «Սլավիա Պրահան», «Դինամո Կիևը», «Կարաբախը»։ Որակավորման փլեյ-օֆֆ փուլից պայքարը կսկսեն նաև «Յանգ Բոյսը», «Գալաթասարայը», Ցրվենա Զվեզդան» ու «Դինամո Զագրեբը»։ Մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կկայանան հետևյալ դիմակայությունները. «Յանգ Բոյս» […]

Այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը

Այսօր` օգոստոսի 14-ին, կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը։ Միմյանց դեմ մրցելու են Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունների հաղթողները` Մադրիդի «Ռեալը» և «Ատալանտան»։ Հանդիպումը սպասարկելու է հետևյալ մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Սանդրո Շերեր (Շվեյցարիա) Եզրային մրցավարներ – Շտեֆան դե Ալմեյդա, Յոնաս Էրնի (երկորսն էլ` Շվեյցարիա) Չորրորդ մրցավար – Նիկոլայ Բալակին (Ուկրաինա) VAR համակարգի պատասխանատուներ […]

Էլինա Ավանեսյանը հաղթել է US Open-ի 2019 թ. չեմպիոնին🎥

Էլինա Ավանեսյանը (60-րդ ռակետ) պայքարն է սկսել Ցինիցինատիի WTA-1000 շարքի մրցաշարում։ 21-ամյա թենիսիստուհին ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 6-4, 7-5 հաշվով հաղթել է Բիանկա Անդրեսկուին (Կանադա, 166-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 51 րոպե։ Ավանեսյանը մրցակցի դիմադրությունը կոտրել է միայն 5-րդ մաթչ փոյինթն իրացնելուց հետո։ Հայ թենիսիստուհին Ցինիցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլում մրցելու է աշխարհի […]

Պաշտոնական. Մաթիյս դե Լիխտը տեղափոխվեց Ման. Յունայթեդ

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտին։ «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը հայտնում է, որ նիդերլանդնցի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «կարմիր սատանաները» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար մյունխենյան ակումբին վճարել են 45 մլն եվրո։ Գործարքում ներառված է նաև 5 մլն […]

Թիկնիզյանը հաղթական գոլային փոխանցում է կատարել Լոկոտիվի կազմում 🎥

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթել է «Օրենբուրգին»։ «Երկաթուղայինների» կազմից 57-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը 83-րդ րոպեին հաղթական գոլային փոխանցում է կատարել և օգնել է աչքի ընկնել 19-ամյա Վադիմ Ռակովին։ Հայ ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել։ «Լոկոմոտիվը» […]

ՉԼ-ի պատմության երկրորդ ամենաերիտասարդ գոլի հեղինակը` Լայպցիգի ֆուտբոլիստ

«Լայպցիգը» բելգիական «Բրյուգեից» ձեռ է բերել վինգեր Անտոնիո Նուսայի տրանսֆերը։ «Ցլերի» պաշտոնական կայքը գրում է, որ ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Երիտասարդ ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «7» համարի մարզաշապիկով։ Ըստ Transfermartk-ի` գերմանական գրանդը Նուսայի տեղափոխության համար «Բրյուգեին» վճարել է 28 մլն եվրոն։ Անտոնիո Նուսան ազգությամբ նիգերիացի […]

Ի աջակցություն քաղցկեղով տառախող թիմի ավագի` շվեդական ակումբի ֆուտբոլիստները ճաղատացել են 🎥

Շվեդայի 5-րդ դիվիզիոնը ներկայացնող ԱԻԿ Կալմարի ֆուտբոլիստները ճաղատացել են` ի աջակցություն թիմի ավագի։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վերջերս թիմի ավագ Մարկուս Հեմանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Ակումբը նաև դրամահավաք է իրականացնում` փորձել օգնել Հերանին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Kalmar AIK FK (@kalmar_aik_herr)

Մանչեսթեր Յունայթեդի պաշտպանը տեղափոխվեց Վեսթ Հեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Արոն Վան-Բիսական տեղափոխվել է «Վեսթ Հեմ»։ «Մրճահարների» պաշտոնական կայքը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2031 թ. հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի` լոնդոնյան ակումբը Վան-Բիսակայի տեղափոխության համար «կարմիր սատանաներին» վճարել է 17,6 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Արոն Վան-Բիսական «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2019 թ. հուլիսին։ Այդ ժամանակ մանկունյական ակումբը […]

1 460 461 462 463 464 2,104