Author Archives: Miqayel

Գերմանիայի գավաթ. Բավարիան ձախողվեց` պարտվելով Բայերին 🎥

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում մրցեց Լևերկուզենի «Բայերի» դեմ։ Մյունխենյան գրանդը 17-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով. կարիերայում առաջին կարմիր քարտն ստացավ ու դաշտից հեռացվեց ակումբի լեգենդար դարպասապահ Մանուել Նոյերը։ Ունենալով քանակական առավելություն` «Բայերը» 69-րդ րոպեին խփեց հաղթական գնդակը. աչքի ընկավ Նաթան Թելան։ Այսպիսով, «դեղագործները» պայքարից դուրս թողեցին «Բավարիային» և դուրս եկան […]

Նոյերը կարիերայի առաջին կարմիր քարտն է ստացել 🎥

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում մրցում է Լևերկուզենի «Բայերի» դեմ։ Մյունխենյան ակումբից 17-րդ րոպեին դարպասապահ Մանուել Նոյերը սեփական տուգանային հրապարակի սահմաններից դուրս կոպիտ խախտում թույլ տվեց մրցակցի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի նկատմամբ և կարիերայում առաջին կարմիր քարտը ստացավ` հեռացվելով դաշտից։ Նշենք, որ մինչև «Բայերի» դեմ խաղը 38-ամյա դարպասպաահն ակումբային մակարդակով և Գերմանիայի […]

Լամին Յամալի ֆանտաստիկ ասիստը Ռաֆինիային Մալյորկայի դեմ խաղում 🎥

Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 5:1 հաշվով հաղթեց «Մալյորկային»։ «Բլաուգրանայի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց 17-ամյա վինգեր Լամին Յանալը, որը 74-րդ րոպեին ոտնաթաթի դրսի հատվածով ֆանտաստիկ ասիստ կատարեց Ռաֆինիային։ Վերջինս հաշիվը դարձրեց 3:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Բարսելոնան ուշքի է գալիս` ջախջախելով Մալյորկային 🎥

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային տոտալ առավելություն և մրցակցին հաղթեց 5:1 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆինիան։ Բրազիլացի վինգերն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում խփել է արդեն 11 գոլ, լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկիին (15 գոլ)։ Կատալոնական ակումբից […]

Սիմոն Մարտիրոսյանը բաց կթողնի աշխարհի առաջնությունը

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատարների Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) չի մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը գրում է, որ 27-ամյա ծանրորդը վնասվածք ունի։ Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնացկելու է 11 ծանրորդով` 9 տղամարդ, 2 կին։ Տղամարդկանցից մրցահարթակ դուրս կգան Գարիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը […]

Մալյորկա – Բարսելոնա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում կմրցի «Մալյորկայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկբարկի 22:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Բարսեղյանը հերթական գոլն է խփել Սլովանի կազմում 🎥

Սլովակիայի Nike Liga-ի 16-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Բանսկա Բիստրիցայի» նկատմամբ։ «Սլովանի» կազմից 48-րդ րոպեն հեռահար հարվածով աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, հաշիվը դարձրել 1:1։ 31-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 12-րդ գոլն է խփել և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը […]

Քոուլ Պալմերի հիասքանչ գոլն Ասթոն Վիլայի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։ Հանդիպման վերջակետը 83-րդ րոպեին դրեց «ազնվականների» կիսապաշտպան Քոուլ Պալմերը, որն աչքի ընկավ հեռահար հիասքանչ հարվածով։ 22-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ընթացիկ առաջնությունում 13 խաղում խփել է 8 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք […]

Լիվերպուլը ֆանտաստիկ է! Սլոթի թիմը տպավորիչ խաղով հաղթեց Ման. Սիթիին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Ամբողջ հանդիպման ընթացքում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմի գոլերը խփեցին Կոդի Գակպոն ու Մոհամեդ Սալահը։ «Սիթիի» ֆուտբոլիստները կատարեցին ընդամենը մեկ դիպում հարված, երբ 84-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր Կևին դե Բրույնեն, […]

Ֆիորենտինա – Ինտեր հանդիպումն ընդհատվել է տանտերերի ֆուտբոլիստներից մեկի ուշագնացության պատճառով 🎥 📸

Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի «Ֆիրոենտինա» – «Ինտեր» հանդիպումն ընդհատվել է։ Հանդիպման 16-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդուարդո Բովեն ընկել է խոտածածկին և ուշագնաց եղել։ 22-ամյա ֆուտբոլիստին շտապօգնության մեքենայով անմիջապես հոսպիտալացրել են։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ հանդիպումն այսօր չի շարունակվելու։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

1 392 393 394 395 396 2,104