Author Archives: Miqayel

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը 🎥

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը գրել և ներկայացրել են առաջին NFT գրական տողերը։ Ավետն ու Արամը քննարկում են ունեցել «Ժամանակակից գրականության դերը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում» թեմայով։ Խոսել են իրենց ստեղծագործական ընթացքի, ժամանակակից գրականության, արհեստական բանականության ազդեցության, մերօրյա ստեղծագործողների, արվեստի մասին: Համակարծիք էին՝ «ստեղծագործող […]

Սալահը կրկնել է Քեյնի ու Ֆիլիպսի ռեկորդը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»։ Մերսիսյայդյան ակումբի կազմից հաշիվը բացել է Մոհամեդ Սալահն ու ռեկորդ կրկնել, հայտնում է Opta-ն։ Եգիպտոսցի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի արտագնա խաղերում 16-րդ գոլն է խփել։ Մեկ մրցաշրջանում հյուրընկալվելիս նույնքան գոլ են խփել նաև Կևին Ֆիլիպսը («Սանդերլենդ», 1999/00) ու Հարի Քեյնը […]

Նիկո Վիլիամսի հիասքանչ բենեֆիսը! «Ատլետիկը» ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախել է «Վալյադոլիդին» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» «Սան Մամես» ստադիոնում մրցել է առաջնության ակնհայտ հետնապահ «Վալյադոլիդի» դեմ։ Բասկյան ակումբը ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել և մրցակցին ջախտախել ոչ ֆուտբոլային` 7:1 հաշվով։ Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմից փայլել է Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Նիկո Վիլիամսը, որը երկու գոլ է խփել ու մեկ ասիստ կատարել։ Տանտերերից մեկական գոլ էլ […]

Զախարյանը տպավորիչ գոլ է խփել` օգնելով «Ռեալ Սոսիեդադին» խոշոր հաշվով հաղթել «Լեգանեսին» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» տնային խաղում 3:0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ Ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ բասկյան ակումբի մեկնարկային կազմում էր Ռուսաստանի հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 12-րդ րոպեին հեռահար հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու բացել հաշիվը։ 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա օգոստոսից ապաքինվում էր ծանր վնասվածքից և միայն փետրվարի […]

Նեյմարի` անկյունայինից ուղիղ հարվածով խփած անհավանական գոլը 🎥

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի առաջնության` Լիգա Պաուլիստայի, 12-րդ տուրում «Սանթոսն» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել է երկրի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող Լիմեյրայի «Ինտերնասիոնալին»։ Հանդիպման 27-րդ րոպեին «Սանթոսի» աստղային հարձակվող Նեյմարը մրցակցի դարպասը գրավել է անկյունայինից կատարած անհավանական հարվածով` հաշիվը դարձնելով 2:0։ Այդ խաղում 33-ամյա ֆուտբոլիստը նաև երկու ասիստ է կատարել և օգնել Տիկինիո Սոարեսին դուբլ գրանցել։ […]

«Լիվերպուլը» շարունակում է փայլել` հիանալի խաղով հաղթելով «Ման. Սիթիին» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» «Էթիհադ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Մերսիսայդյան գրանդը հերթական վստահ ու գրագետ հանդիպումն անցկացրեց` հաղթելով 2:0 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփեցին Մոհամեդ Սալահն ու Դոմենիկ Սոբոսլայը։ «Լիվերպուլը» 64 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և արդեն 11 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող Լոնդոնի […]

«Ռեալը» հաղթեց «Ժիրոնային»` հավասարվելով «Բարսելոնային» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց «Ժիրոնայի» դեմ։ «Արքայական ակումբը» գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից աչքի ընկան Լուկա Մոդրիչն ու Վինիսիուսը։ Հաղթանակից հետո մադրիդյան գրանդը վաստակեց 54 միավոր և հավասարվեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնային»։ «Ռեալը» լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ է։ Երրորդ […]

Լուկա Մադրիչի ֆանտաստիկ «կրակոցը» «Ժիրոնայի» դեմ խաղում 🎥

Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցում է «Ժիրոնայի» դեմ։ Հանդիպման 41-րդ րոպեին «արքայական» ակումբից հաշիվը բացեց թիմի ավագ, 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը` մրցակցի դարպասը գրավելով հեռահար ֆանտաստիկ հարվածով։ Խորվաթ ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց երկրորդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

«Կոմոն» հերթական խոշոր անակնկալը մատուցեց` հաղթելով նաև «Նապոլիին» 🎥

Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Կոմոն» «Ջուզեպե Սինիգալիա» ստաիդնուոմ մրցեց «Նապոլիի» դեմ։ Տանտերեը կարողացան հերթական խոշոր անակնկալ մատուցել և հաղթել 2:1 հաշվով։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմի հաղթական գոլը 77-րդ րոպեին խփեց Ասանե Դիաոն, 7-րդ րոպեին մրցակցի պաշտպամ Ամիր Ռամանին գրավել էր սեփական դարպասը։ «Նապոլիից» 17-րդ րոպեին աչքի ընկավ Ջակոմո Ռասպադորին։ «Նապոլին» մնաց 56 միավորով և […]

Գիրասիի ու Գրոսի անհավանական բենեֆիսը. «Բորուսիան» ջախջախել է «Ունիոն Բեռլինին» 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում մրցել է «Ունիոն Բեռլինի» դեմ։ Տանտերերը շանս չեն տվել մրցակցին` ջախջախելով 6:0 հաշվով։ Ռուրյան ակումբից ֆանտաստիկ հանդիպում են անցկացրել գվինեացի հարձակվող Սերու Գիրասին և գերմանացի կիսապաշտպան Պասկալ Գրոսը։ Գիրասին չորս անգամ գրավել է մրցակցի դարպասն ու պոկեր գրանցել։ Նա Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը […]

1 340 341 342 343 344 2,104