Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանի չեմպիոնական գոտեմարտի տեսանյութը 🎥
Սլովակիայի մայրաքաղաք Բրատսիլավայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը դարձել է չեմպիոն։ Եզրափակիչում 26-ամյա ըմբիշը 3:1 հաշվով հաղթել է վրացի Ռամազ Զոյիձեին։ Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ է նվաճել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ Ամոյանի չեմպիոնական գոտեմարտը` Տեսանյութը` Sportaran-ի։