Author Archives: Miqayel

Opta-ն գնահատել է «Ինտերի» ու «Բարսելոնայի» եզրափակիչ դուրս գալու շանսերը

Opta հեղինակավոր վիճակագարական ընկերությունը գնահատել է «Ինտերի» ու «Բարսելոնայի» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու շանսերը։ Ըստ Opta-ի սուպերհամակարգչի` դիմակայության պատասխան խաղում 42,7 տոկոս հավանականությամբ կհաղթի «Բարսելոնան», «Ինտերը»` 33։ 24,3 տոկոս էլ գնահատվում է, որ հանդիպման հիմնական ժամանակում հաղթող չի լինի։ Անկախ հանդիպման ընթացքից` Opta-ի կարծիքով, «բլաուգրանան» մրցաշարի եզրափակիչ դուրս կգա 56 տոկոս հավանականությամբ, «Ինտերը»` 44։ […]

Here we go! Տրենտը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում» 🎥

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Արքայական» ակումբն անգլացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել։ Նա մադրիդյան գրանդի պայմանագիր կկնքի, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ «Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցել է դեռ 2024 թ. մարտից։ Հիշեցնենք` Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, […]

Պաշտոնական. Տրենտը հայտնեց «Լիվերպուլից» հեռանալու մասին 🎥

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր Առնոլդն ընթացիկ մրցաշրջանի ավարտից կհեռանա ակումբից, հայտնել է ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակած տեսաուղերձի միջոցով։ Մերսիսայդյան գրանդն ու անգլիացի ֆուտբոլիստը չեն երկարաձգելու հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիրը։ Նա ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ 26-ամյա եզրային պաշտպանը «Լիվերպուլի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2004 թվականից։ Նա ակումբում 352 խաղում 23 գոլ է […]

Անթոնին հերթական հիասքանչ գոլն է խփել` «Բետիսին» անչափ կարևոր կամային հաղթանակ պարգևելով 🎥

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում «Բետիսը» մրակցի դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Էսպանյոլի» նկատմամբ։ Անդալուզյան ակումբի հաղթական գոլը 90+1-րդ րոպեին խփել է բրազիլացի վինգեր Անթոնին, որը մրցակցի դարպասը գրավել է պտտեցրած հիասքանչ հարվածով։ Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը մինչև 85-րդ րոպեն պարտվում էր 0:1, սակայն կարողացել է comeback անել. «Բետիսից» աչք է ընկել նաև […]

ՉԼ. «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպման մրցավարական անձնակազմը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն «Ինտերն» ու «Բարսելոնան»։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Շիմոն Մարցինյակ (Լեհաստան), Եզրային մրցավարներ – Տոմաշ Լիստկևիչ, Ադամ Կուպսիկ (երկուսն էլ` Լեհաստան), Չորրորդ մրցավար – Պավել Ռաչկովսկի (Լեհաստան), VAR համակարգի պատասխանատուներ – Դենիս Հիգլեր, Պոլ վան Բյուկել (երկուսն […]

«Սևիլիան» Կապառոսի վերադարձից հետո ոչ մի հաղթանակ չի տարել 🎥

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում «Սևիլիան» սեփական դաշտում մրցել է «Լեգանեսի» դեմ։ Գոլառատ պայքարում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվել է 2:2 հաշիվը։ Անդալուզյան ակումբից աչքի են ընկել Կիկե Սալասն ու Իսակ Ռոմերոն, «Լեգանեսից»` Մունիր Էլ Հադադին ու Խավի Էրնանդեսը։ «Սևիլիան» 38 միավորով 15-րդն է, «Լեգանեսը»` 31 միավորով 19-րդը։ Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից «Սևիլիան» մարզում է […]

Հարի Քեյնի առաջին տիտղոսը. «Բավարիան»` Գերմանիայի 34-ակի չեմպիոն 📸

«Բավարիան» 34-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն։ Ակումբը չեմպիոննությունն ապահովեց Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Բայերի»` մրցակցի դաշտում «Ֆրայբուրգի» հետ գրանցած ոչ-ոքիի (2:2) շնորհիվ։ «Ռեկորդ մայսթերն» առաջնության ավարտից երկու տուր առաջ ունի 76 միավոր, իսկ «Բայերը»` 68։ Մյունխենյան գրանդը Բունդեսլիգան հաղթեց 33-րդ անգամ։ «Բավարիան» նաև 1933 թ. դրաձել է Գերմանիայի առաջնության հաղթող։ Այդ մրցաշարն անցկացվել է 1903-1963 թթ., […]

«Վանի» ավագի` տուգանայինից խփած ֆանտաստիկ գոլը «Նոայի» դեմ խաղում 🎥

Fastex Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Վանը» սեփական դաշտում ոչ-ոքի գրանցեց «Վանի» դեմ խաղում. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։ Չարենցավանը ներկայացնող ակումբից 24-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով հաշիվը բացեց թիմի ավագ Կարեն Նալբանդյանը։ 23-ամյա ֆուտբոլիստն այս խաղում դուբլ է գրանցել ու ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրել 8-ի։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ […]

«Ռեալը» գոլառատ պայքարում հաղթեց «Սելտային» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց «Սելտայի» դեմ։ «Արքայական» ակումբը վստահ տեսք ուներ ու Կիլիան Մբապեի դուբլի և Արդա Գյուլերի գոլի շնորհիվ հաղթում էր 3:0 հաշվով, սակայն հյուրերը կարողացան ապահովել հանդիպման բարդ ու լարված վերջաբանը։ Վիգոյից ժամանած հյուրերը 69-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին, իսկ 76-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեցին […]

Սուարեսի ու Մեսիի գոլերն «Ինտեր Մայամիին» խոշոր հաշվով հաղթանակ են պարգևել 🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Նյու Յորք Ռեդ Բուլսի» նկատկամբ։ Տանտերերի երրորդ ու չորրորդ գոլերը խփել են համապատասխանաբար աստղային հարձակվողներ Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսին։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել նաև Ֆաֆա Պիկոն ու Մարսելո Վեյգանդտը։ «Ինտեր Մայամին»21 միավորով չորրորդն […]

1 285 286 287 288 289 2,104