«Ման. Յունայթեդն» Օնանայի տրանսֆերի վերաբերյալ հարցում է ստացել
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի Լիգա 1-ում, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ Կամերունցի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»։ Մոնեգասկյան ակումբն Օնանայի տեղափոխության վերաբերյալ հարցում է կատարել «կարմիր սատանաներին»։ Կողմերը նաև նախնական բանակացություններ են վարել։ Եթե 29-ամյա դարպասապահը լքի «Մանչեսթեր Յունայթեդը», մանկունիական գրանդը կփորձի «Ատալանտայից» ձեռք բերել Մարկո Կարնեսեկիին։ […]