Author Archives: Miqayel

Պաշտոնական. «Բավարիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Տոտենհեմ» 📸

«Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինիան հանդես կգա «Տոտենհեմում», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ «Խթանները» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել են պորտուգալացի ֆուտբոլիստին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ վարձակալական պայմանագրի ավարտին «Տոտենհեմը» կունենա 30 միլիոն եվրոյով Պալինիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու ոչ պարտադիր իրավունք։ 30-ամյա ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել 2024 թ. հուլիսին, 25 խաղում գոլ […]

Պաշտոնական. Դավիդ Լուիսը նոր ակումբ ունի 📸

Բարզիլացի անվանի պաշտպան Դավիդ Լուիսը համալրել է Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» կազմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2027 թ. մայիսի 31-ը ներառյալ։ Համաձայնագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հատուկ կետ ունի։ 38-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը բրազիլական «Ֆորտալեզան» էր, որի կազմում հանդես էր գալիս այս տարվա հունվարից, մասնակել է 17 հանդիպման։ Լուիսն առավել […]

«Նոայի» գերվստահ մեկնարկը! Գործող չեմպիոնը ջախջախեց «Շիրակին» 🎥

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում մրցեց Գյումրիի «Շիրակի» դեմ։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից գոլերը խփեցին Մաթեուս Այասը, Վիրջիլ Պինսոնը, Ներմին Զոլոտիչն ու Նարդին Մուլահուսեյնովիչը։ Վերջինը նոր թիմում խփեց իր անդրանիկ գոլը։ «Նոան» առաջին 3 միավորը վաստակեց` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]

Պաշտոնական. «Չելսին» խոշոր տրանսֆեր իրականացրեց 🎥

«Չելսին» գնել է «Այաքսի» պաշտպան Յորել Հաթոյի տրանսֆերը, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2032 թ. հուլիսի 1-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «ազնվականները» 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Ամստերդամը ներկայացնող ակումբին վճարել են 43 միլիոն եվրո։ Հաթոն «Այաքսի» համակարգում էր 2018 թ. հուլիսից և ակումբի հիմնական թիմում […]

Պաշտոնական. «Ռուբինն» ու Իվուն երկարաձգեցին պայմանագիրը 🎥

Կազանի «Ռուբինն» ու Ուգոչուկվու Իվուն երակարձգել են պայմանագիրը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 63 խաղում խփել է 2 գոլ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից Посмотреть эту публикацию в Instagram Публикация […]

Բարսեղյանի հերթական բենեֆիսը! «Սլովանը» հաղթել է խոշոր հաշվով 🎥

Սլովակիայի Նայք լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Պոդբրեզովային»։ «Սլովանից» հերթական տպավորիչ ու արդյունավետ հանդիպումն է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը` գրանցելով գոլ ու ասիստ։ 31-ամյա ֆուտբոլիստը նախ 10-րդ րոպեին օգնել է գոլ խփել Դավիդ Ստրելեցին, ապա 45+1-րդ րոպեին ինքն է աչքի ընկել 11-մետրանոցից։ Վլադիմիր Վայսի […]

ԵԼ. «Լինքոլն Ռեդ Իմպս» – «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարկվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Լինքոլն Ռեդ Իմպս» – «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Ֆիլիպ Գլովա, Եզրային մրցավարներ – Դանիել Պոլաչեկ, Պետեր Բեդնար, Չորրորդ պաշտոնյա – Լուկաս Դզիվյակ, Տեսաօգնականներ – Մարտին Դոհալ, Էրիկ Գեմզիցկի։ Բոլոր մրցավարները Սլովակիայից են։ «Նոան» Ջիբրալթարի չեմպիոնի դեմ առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 7-ին մրցակից […]

10 գոլ ու անհավատալի comeback! Շվեդական ակումբը թրիլերային հաղթանակ է տարել 🎥

Շվեդիայի բարձրագույն խմբի` Ալսվենսկանի 18-րդ տուրում «Բրոմապոյկարնան» անհավանական խաղում 6:4 հաշվով սեփական դաշտում հաղթել է «Նորշյոպինգին»։ «Նորշյոպինգը» 36-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 4:1 հաշվով, սակայն տանտերերը հետագայում կարողացան 5 անպատասխան գոլ խփել ու անհավատալի comeback անել։ «Բրոմապոյկարնայից» հեթ-տրիկ գրանցեց Վիկտոր Լինդը, Ադամ Յակոբսենն աչքի ընկավ երկու, իսկ Վիլմեր Ուդելֆալկը` մեկ անգամ։ «Նորշյոպինգից» դուբլ ձևակերպեց Դավիդ […]

Սպերցյանի ասիստից հետո Կորդոբան անզուգական հաղթական գոլ է խփել 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման միակ գոլը 87-րդ րոպեին հիասքանչ հարվածով խփել է կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումը։ «Կրասնոդարի» ավագն արդյունավետ է մեկնարկել նոր մրցաշրջանը և 3 խաղում 1 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։ Մուրադ […]

Արգենտինացի ֆուտբոլիստի անհավանական գոլը ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթում 🎥

ՄԼՍ-ը ներկայացնող «Սիեթլ Սաունդերսը» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության առաջին տուրում 7:0 հաշվով ջախջախել է մեքսիկական «Կրուս Ասուլին»։ Ամերկյան թիմից 73-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Պեդրո դե լա Վեգան։ 90+1-րդ րոպեին արգենտինացի վինգերը մեկ հպումով կատարած պտտեցրած հարվածով անհավանական գոլ է խփել` եզրափակելով Ալեքսանդր Ռոլդանի ոչ պակաս գեղեցիկ փոխանցումը։ 24-ամյա Դե լա Վեգան այդ խաղում […]

1 219 220 221 222 223 2,104