Նեյմարը հիասթափվել է վարդագույն մազերից՝ սափրելով գլուխը (լուսանկար)
ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի եզրային հարձակվող Նեյմարը կարճ ժամանակահատվածում երկրորդ անգամ արմատապես փոխել է իր արտաքին տեսքը։ Վերջին շրջանում Նեյմարն աչքի էր ընկնում վարդագույն ներկված մազերով, սակայն կարծես թե շուտ հոգնեց այդ ոճից։ Երեկ բրազիլացին instagram-ի stories բաժնում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա սափրած գլխով էր։