Սերգեյ Ջանջոյան․ «Դիեգո Ռոսի Մարշալյանի եղբայրը համաձայն է հանդես գալ Հայաստանի հավաքականում»

Սերգեյ Ջանջոյան․ «Դիեգո Ռոսի Մարշալյանի եղբայրը համաձայն է հանդես գալ Հայաստանի հավաքականում»

10/02/2020 - 16:28

Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս-Անջելեսի» հարձակվող Դիեգո Ռոսի Մարշալյանի կրտես եղբայրը՝ Նիկոլաս Մարշալյանը, ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։ Ներկայումս 18-ամյա կիսապաշտպանը հանդես է գալիս Ուրուգվայը ներակայցնող «Պենյարոլի» U-19-ի կազմում։ Այս մասին տեղեկանում ենք «Առաջին հայկական ճակատ»՝ FAF, երկրպագուների միավորման հիմնադիր-անդամ Սերգեյ Ջանջոյանի Facebook-յան գրառումից․

«Տարվա առաջին լավ նորությունը արտերկրի մեր ֆուտբոլիստների մասով։ Շուրջ մի քանի տարի եղբայրս` ֆաֆական և ֆուտբոլային գործակալ Սերգեյ Պետրոսյանը, կապի մեջ է Մարաշլյանների ընտանիքի հետ ու վերջապես առաջին պտուղները․․ ) Դիեգո Ռոսսի Մարաշլյանի հարազատ եղբայրը՝ Նիկոլասը, գնում է ավագ եղբոր հետքերով, հիմա հանդես է գալիս Ուրուգվայի 2 ուժեղագույն ակումբներից Պենյարոլի մինչև 19 տարեկանների թիմի կիսապաշտպանության գծում, նույն ակումբում որտեղ հանդես է եկել ավագ Մարաշլյանը։ 1 ամսից կլրանա նրա 18-ամյակը։ Նիկոլասը ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականում․․ Կամուրջ ստեղծելով ՀՖՖ-ի հետ՝ ՀՖՖ-ն քայլեր է ձեռնարկում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի առաջիկա ընկերական խաղին հրավիրելու Նիկոլասին, ինչպես նաև հրավիրելու վերջինիս ընտանիքի անդամներին Երևան։ Հատկապես ողջունելի է ծնողներին Երևան հրավիրելու պատրաստակամությունը, որից հետո կարող է նախադրյալներ ստեղծվել ավագ Մարշալյանի Երևան հրավիրելու համար, ով այս օրերին բավական հաջող հանդես է գալիս Ուրուգվայի օլիմպիական՝ մինչև 23 տարեկանների հավաքականում ու արդեն դարձել է գոլի, գոլային փոխանցման հեղինակ։ Ավագ եղբորը ներգրավվել մեր ազգային հավաքական տեսականորեն քիչ հավանական է, բայց ճիշտ գործելաոճի և 3-4 բաղադրիչներից գոնե 2-3-ի համընկնման դեպքում չի բացառվում ազգային հավաքականում ունենալ 21 տարեկան երբևէ ամենաբարձր տրանֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստին մեր թիմում։ 1․ Դիեգոյի Եվրոպական ակումբ տեղափոխություն, 2․ Ժամանում պատմական հայրենիք և ջերմ ընդունելություն, 3․ Ազգային հավաքականի հաջող ելույթներից հետո բարձր դիրք աղյուսակում / ոնց անցած տարի էր մի պահ ։) / 4․ Ուրուգվայի ազգային հավաքականի հրավերի ձգձգում / ոնց եղավ Խուակին Բոգոսյանի դեպքում, ազգայինում աստղերի ու անվանի ֆուտբոլիստների պակաս երբեք չի ունեցել Ուրուգվայը/ Սպասենք դեպքերի զարգացմանը»։

Տարվա առաջին լավ նորությունը արտերկրի մեր ֆուտբոլիստների մասով։ Շուրջ մի քանի տարի եղբայրս` ֆաֆական և ֆուտբոլային…

Опубликовано Sergey Janjoyan Воскресенье, 9 февраля 2020 г.
# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023