Հաղթելով Օսասունային՝ Ռեալը մի շարք ռեկորդներ է թարմացրել

Հաղթելով Օսասունային՝ Ռեալը մի շարք ռեկորդներ է թարմացրել

10/02/2020 - 16:49

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ առաջնության առաջատար «Ռեալը» մի շարք ռեկորդներ թարմացրեց․

  • Լա լիգայում անցկացրած 23 հանդիպման շրջանակում «Ռեալը» բաց է թողել ընդամենը 14 գնդակ, ինչը ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է։
  • Զինեդին Զիդանը Լա լիգայում հաղթանակաների ընդհանուր թվով գերազանցեց Ժոզե Մոուրինիոյի ցուցանիշը։ Այժմ ֆրանսիացի մասնագետի ակտիվում 1 հաղթանակ ավելի կա՝ 88-ն ընդդեմ 87-ի։
  • «Արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը Լա լիգայի շրջանակում անցկացրեց 440-րդ հանդիպումը։ Այս ցուցանիշով կենտրոնական պաշտպանը «Ռեալի» խաղացողների շրջանակում բարձրացավ 5-րդ հորիզոնական։ Նրան գերազանցում են Սանտիլյանան (461 հանդիպում), Իկեր Կասիլիասը (510), Մանոլո Սանչիսը (523), ինչպես նաև Ռաուլ Գոնսալեսը (550)։
  • Սերխիո Ռամոսը «արքայական» ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում դարձել է 90 գոլի հեղինակ։ Նա միակ խաղացողն է Լա լիգայի պատմության մեջ, ով գոլի հեղինակ է դարձել 17 անընդմեջ օրացույցային տարում։ Առաջին գնդակը Ռամոսը հեղինակել է 2004 թվականի սեպտեմբերի 26-ին, երբ դեռևս հանդես էր գալիս «Սևիլիայի» կազմում։ Այդ գոլից հետո ամեն տարի Ռամոսը նվազագույնը մեկ գնդակ հեղինակել է Պրեմիերայի շրջանակում։
  • Կարիմ Բենզեման «Օսասունայի» դեմ կայացած խաղում գոլային փոխանցում կատարեց Լուկաս Վասկեսին։ Այդ գոլային փոխանցումը ֆրանսիացի հարձակվողին դարձրեց ակումբի պատմության լավագույն ասիստենտ (132 ասիստ)՝ շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, ում հաշվին կա 131 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը 52 միմավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Բարսելոնային» գերազանցելով 3 միավոր։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023