Մեսսին կրկնել է Ջեյդոն Սանչոյի ցուցանիշը

Մեսսին կրկնել է Ջեյդոն Սանչոյի ցուցանիշը

10/02/2020 - 16:06

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2։3 հաշվով լարված պայքարում հաղթանակ տարավ «Բետիսի» նկատմամբ։

Այդ խաղում «Բարսելոնայի» կազմում Լեո Մեսսին կատարեց 3 գոլային փոխանցում։ Ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիների ավագն Լա լիգայի շրջանակում արդեն կատարել է 11 գոլային փոխանցում։ Մեսսիի անվան դիմաց գրանցվել է նաև 14 գոլ։

Ընթացիկ մրցաշրջանում թոփ-5 առաջնություններում Մեսսին դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, ով հեղինակել է 10-ից ավել գոլ և գոլային փոխանցում։ Ընթացիկ մրցաշրջանում առաջինն այդ ցուցանիշը գրանցել էր Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա վինգեր Ջեյդոն Սանչոն, ում անվան դիմաց այս պահին կա 12 գոլ և 13 գոլային փոխանցում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023