FA cup. Լիվերպուլի ճգնաժամը շարունակվում է?

FA cup. Լիվերպուլի ճգնաժամը շարունակվում է?

04/03/2020 - 09:56

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ։

Առաջին խաղակեսն անցավ թիմերի փոխնիփոխ գրոհներով, սակայն պետք է նշենք, որ խաղի ընթացքը վերահսկում էր հենց լոնդոնյան ակումբը։

Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեցին հյուրերը, երբ ձախ եզրից Դիվոկ Օրգիի փոխանցումից հետո Սադիո Մանեն հարվածեց, սակայն Կեպան փրկեց։

Հաջորդ երկու գրոհների ընթացքում «Չելսին» լուրջ սպառնալիք ստեղծեց Ադրիանի դարպասի մոտ՝ բացելով հանդիպման հաշվիը։ Նախ 12-րդ րոպեին Վիլիանը մոտ տարածությունից հարված կատարեց, ինչից հետո իսպանացի դարպասապահը հիանալի սեյվի հեղինակ դարձավ, իսկ հաջորդ րոպեին նույն Վիլիանի ավելի հեռու տարածությունից կատարած հարվածից հետո գնդակն անհաջող դիպավ Ադրիանին և հայտնվեց ցանցում։

Առաջին խաղակեսում կարելի հիշատակել նաև 20-րդ րոպեին «Լիվերպուլի» անցկացրած գրոհը, որի ժամանակ մեկ դրվագում հյուրերը չորս անգամ չկարողացան գրավել Կեպայի պաշտապնած դարպասը, իսկ դարպասապահը երեք անգամ փրկեց իր թիմին։

Եթե առաջին խաղակեսում հավասար պայքար էր, ապա երկրորդ կեսում «Չելսին» առնվազն 3-4 անգամ կարող էր աչքի ընկնել։

61-րդ րոպեին Մեյսոն Մաունթի տուգանային հարվածի իրացումից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ սրանից մի քանի րոպե անց «ազնվականները» կրկնապատկեցին հաշվի տարբերությունը։ Վիրջիլ վան Դեյկը Պեդրոյից անդրադարձած գնդակը օդային մենապայքարում հաղթեց Օլիվիե Ժիրուին, սակայն գնդակը չհայտնվեց այնտեղ, որտեղ նա էր ցանկանում։ Գնդակը հայտնվեց Ռոս Բարկլիի մոտ, ով գնդակը սեփական կիսադաշտից վերցրեց և շարժվեց դեպի մրցակցի տուգանային հրապարակի մատույցների մոտ՝ գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։

Բաց թողած երկրորդ գոլից հետո «Լիվերպուլն» ամբողջությամբ նետվեց խաղը փրկելու, ինչը բաց տարածություններ առաջացրեց նրանց պաշտպանությունում, որից էլ «Չելսին» կարող էր ևս երկու անգամ աչքի ընկնել, սակայն Պեդրոյի հարվածից հետո Ադրիանը փրկեց իր թիմին, իսկ Ժիրուի հարվածը դիպավ դարպասաձողին։

Այսպսիով, «Լիվերպուլը» շարունակում է անհաջող հանդիպումների շարքը՝ դուրս մնալով Անգլիայի գավաթի պայքարից, իսկ «Չելսին» դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակչի շրջանակում կայացած մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Պորթսմութ» 0։2 «Արսենալ»

«Ռեդինգ» 1։2 «Շեֆիլդ Յունայթեդ»

«Վեսթ Բրոմվիչ» 2։3 «Նյուքասլ»

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023