Author Archives: Miqayel

Բարսելոնան ամռանը կվաճառի մի շարք ֆուտբոլիստների

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների։ Ըստ աղբյուրի՝ ակումբը պատրաստ է բաժանվել իր ութ խաղացողներից։ Ակումբը պատրաստ է բաժանվել Արթուրո Վիդալից, Իվան Ռակիտիչից, Սամուել Ումտիտիից, Մարտին Բրեյթվեյթից, Ֆիլիպե Կոուտինիոյից, Անտուան Գրիզմանից, Խունիոր Ֆիրպոյից, ինչպես նաև Նետոյից։ Ակումբը մտադիր է թեթևացնել աշխատավարձերի վրա ծախսվող գումարների չափը, […]

Տեսադարան N8. Անգլիա – Բրազիլիա ?

Մունդիալ 2002-ը ֆուտբոլի պատմության մեջ թողել է երկակի տպավորություն։ Մի կողմից այդ առաջնությունն աչքի ընկավ մրցավարական բազմաթիվ սխալներով, խոշոր անակնկալներով, մի կողմից էլ առաջնության ընթացքում Բրազիլիայի հավաքականն արեց անհնարինը։ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի սաները հաղթեցին բոլոր 7 հանդիպումները՝ դառնալով աշխարհի հնգակի չեմպիոն։ Մրցաշարի քառորդ եզրափակիչում բրազիլացիները հանդիպեցին լուրջ դիմադրության։ Մրցակիցն անգլիայի հավաքականն էր, որը լուրջ կազմ […]

Անծանոթը բնական կարիքները հոգացել է նախկին ֆուտբոլիստի տան մոտ, որպեսզի խնայի զուգարանի թուղթ

«Սթոք Սիթիի» և Իռլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ջոնաթան Վոլթերսը պատմել է, թե ինչպես է մի անծանոթի բռնացրել իր տան մոտ բնական կարիքները հոգալիս։ «Ես կնոջս և շանս հետ զբոսնում էի մեր տան մոտ և տեսա, թե ինչպես է մի անծանոթ վարտիքն իջեցրել և իր բնական կարիքներն է հոգում ջրափոսի մեջ։ Նա մեզ համար «նվեր» էր […]

Ֆերդինանդ․ «Արդյունքները պետք է զրոյացվեն»

«Մանչեսթեր Յունյաթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով ներկայումս փորձագետ է աշխատում Sky Sports-ում, կարծում է, որ 2019/20 մրցաշրջանի արդյունքները պետք է զրոյացվեն․ «Ըստ իս՝ ընթացիկ մրցաշրջանի արդյունքները պետք է զրոյացվեն։ Գիտեմ, որ «Լիվերպուլի» բազմաթիվ երկրպագուներ կասեն, որ ես այդպես եմ ասում, քանի որ աջակցում եմ «Յունայթեդին», սակայն խնդիրն դա չէ։ Պարզապես ես չեմ տեսնում, թե […]

L’Équipe-ը ներկայացրել է ՊՍԺ-ի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Ֆրանսիական  L’Équipe հեղինակավոր պարբերականը կազմել է «Պարի Սեն-Ժերմենի» բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Այդ հավաքականում չեն ընդգրկվել ակումբի ներկայիս երկու աստղերը՝ Կիլիան Մբապեն և Նեյմարը, ինչպես նաև ակումբի ներկայիս ավագ Տիագո Սիլվան և ակումբի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Բերնար Լամա Պաշտպաններ – Սեբաստիան Ֆուրնիե, Ռիկարդո Գոմես, Մարիկինյոս, Գաբրիել Հայնցե […]

Լիվերպուլի նախկին կիսապաշտպանն ասել է, թե ում է ցանկանում ձեռք բերել Զիդանը

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Մոհամեդ Սիսոկոն պատմել է այն մասին, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի, ինչպես նաև «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեի ծառայություններով․ «Սալահը «Ռեալո՞ւմ»։ Ո՛չ։ Կարծում եմ՝ Մանեն կհայտնվի «Ռեալում», քանի որ նա ավելի որակյալ խաղացող է։ Նա ունի այն որակները, որոնք անհրաժեշտ են Զիդանին։ Գիտեմ նաև, որ […]

Մատիպ․ «Բոլորը տոնում էին, իսկ ես նստած է տխուր Մեսսիի հետ»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ժոել Մատիպը հիշել է, թե ինչպես է «Բարսելոնայի» նկատմամբ 4։0 հաշվով տարած հաղթանակից հետո Լեո Մեսսիի հետ հայտնվել դոպինգ-ստուգման նույն սենյակում։ «Երբ ես մտա դոպինգ-ստուգման սենյակ, այնտեղ նստած էր բավականին ճնշված Լիոնել Մեսսին։ Մենք ծանոթ ենք լինում այն մարդկանց, ում հետ դուրս ենք գալիս խաղադաշտ, սակայն մենք նրանց հետ սուրճի բաժակի շուրջ […]

Աղբյուր․ «Անգլիայում ֆուտբոլիստները չեն ցանկանում խաղալ նույնիսկ առանց երկրպագուների»

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, անգլիական Պրեմիեր լիգայի, ինչպես նաև մյուս ցածր լիգաների , ֆուտբոլիստները չեն ցանկանում մրցաշրջանն ավարտին հասցնել առանց երկրպագուների։ Ֆուտբոլիստները մի շարք պատճառներով համաձայն չեն հանդես գալ առանց երկրպագուների ներկայության։ Խաղացողներն առաջին հերթին չեն ցանկանում վտանգել իրենց կյանքը՝ հիշեցնելով կառավարության և առողջապահության հորդորները, որոնք պահանջում են պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորություն։ Ֆուտբոլիստները չեն ցանկանում […]

Ժոզե Մոուրինիոն զբաղվում է կամավորությամբ՝ միանալով կորոնավիրուսի դեմ պայքարին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն զբաղվել է կամավորական աշխատանքով։ Երեկ՝ մարտի 23-ին, պորտուգալացի մասնագետը մասնակցել է Age UK և Love Your DoorStep ընկերության կազմակերպած բարեգործական ակցիային։ Մոուրինիոն Լոնդոնի այն թաղամասում, որտեղ գտնվում է «շնաձկների» մարզաբազան, տարեց մարդկանց բաժանել է առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այս ամենն արվել է նրա համար, որպեսզի տարեց մարդիկ տանից դուրս չգան և […]

Ե՞րբ է Բարսելոնան պատրաստվում վերսկսել մարզումները

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բարսելոնայի» մարզչական շտաբը որոշել, թե երբ է ակումբը վերադառնալու մարզումներին։ Չնայած աշխարհում ստեղծված իրավիկաճիկին՝ ակումբը մտադիր է ապիրիլ 27-ի վերսկսել մարզումները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» մարզչական շտաբը մշակել է հատուկ ծրագիր, որի շնորհիվ ակումբի խաղացողները տնային պահպաններում կպահպանեն մարզավիճակը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Լա լիգան անորոշ ժամանակով հետաձգվել է, իսկ երկրկում […]

1 1,930 1,931 1,932 1,933 1,934 2,104