Author Archives: Miqayel

Ռոնալդուի տպավորիչ գոլը Ջենոայի դարպասը?

Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով հաղթեց «Ջենոային»։ Հանդիպման 57-րդ րոպեին հյուրերի կազմում հեռահար հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Ա սերիայի ընթացիկ մրցշրջանի շրջանակում Կրիշն արդեն դարձել է 24 գոլի հեղինակ։

Լեո Մեսսիի «պանենկան» Ատլետիկոյի դարպասը?

Իսպանական Լա լալիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ 50-րդ րոպեին կատալոնական ակումբը Նելսոն Սեմեդուի ջանքերով վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին, ով «պանենկա» ոճի ֆանտաստիկ հարվածով փխեց իր կարիերայի 700-րդ գոլը՝ յաշվի մեջ առաջ մղելով նաև իր թիմին։ Հանդիպման 63-րդ րոպեի […]

Պաշտոնական․ Հենոն ելույթները կշարունակի Ռոմայի կազմում

Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, հռոմեական ակումբը Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցում համաձայնության է հասել «Արսենալի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռոմայի» կազմում կշարունակի հանդես գալ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Հաղորդվում է, որ հռոմեական «զինագործների» հետ սկզբունքային համաձայնություն ունի նաև, որ Միկին հաջորդ՝ 2020/21 մրցաշրջանում նույնպես վարձավճարով հանդես գա «Ռոմայի» կազմում։

Բարսելոնա – Ատլետիկո Մադրիդ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպման մեկնարկաը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առնցաց տարբերակը՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Աղբյուր․ «Սանեն տեղափոխվել է Բավարիա»

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, գերմանացի եզրային հարձակվողի գործակալ Ֆալի Ռամադանին արդեն համաձայնության է հասել մյունխենյան ակումբի հետ։ Նա «Բավարիայի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։ Իսկ ահա ինչպես տեղեկացնում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը «Սիթին» խաղացողի վաճառքից կվաստակի 50 մլն եվրո։ […]

Ինտերը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզաշապիկը?

«Ինտերը» պաշտոնական կայքում ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։ Համազգեստը ավանդական կապույտ և սև գույնի է լինելու, սակայն դրա վրա ավելացվել է ոչ ավանդական գծեր, որոնք ստացել են զիգզագի տեսք։ Հիշեցնենք, որ միլանյան ակումբի տեխնիկական հովանավորը ամերիկյան աշխարհահռչակ Nike ընկերույունն է, որն էլ արտադրում է «ներաձուրիների» մարզահագուստները։

Աշրաֆ Հակիմին մեկնել է Միլան?

«Ռեալի» եզրային պշապտան Աշրաֆ Հակիմին, ով վերջին երկու մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Բորուսիա Դորտմունդի» կազմում, մեկնել է Միլան՝ ավարտին հասցնելու «Ինտեր» տեղափոխությունը։ Այդ մասին Twitter-ի իր օգտահաշվում տեղեկացրել է Ալեսանդրո դե Ֆելիչեն՝ հրապարակելով հետևյալ տեսանյութը․ Այօսր՝ հունիսի 30-ին, Հակամին միլանյան ակումբի համար պետք է բուժզննում անցնի, ինչից հետո պայմանագիր կկքնի «Ինտերի» հետ։ Ավելի վաղ […]

«Եղբայրական գրկախառնություն»․ Բարսելոնայի ղեկավարությունը աջակցություն է հայտնել Սետիենին

«Բարսելոնայի» ղեկավարությունը վերջին իրադարձություններից հետո ստիպված է եղել արտակարգ հանդիպում ունենալ ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ։ Այդ մասին տեղեկացնում է AS` հղում կատարելով RAC1-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը և տնօրենների խորհրդի անդամներ Օսկար Գրաուն և Խավիեր Բորդասը գնացել են Կիկե Սետիենի տուն՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, որը […]

Ադրբեջանի հավաքականը կարող է գլխավորել ՄՅՈՒ-ի լեգենդներից մեկը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը առաջարկ է ստացել գլխավորել Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականը։ Այդ մասին տեղեկացնում է The Sun-ը։ Ռոյ Քինը, ով ներկայումս աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, ժամանակին մարզել է «Սանդերլենդը» (2006-08 թթ․), «Իպսվիչ Թաունը» (2009-11 թթ․), ինչպես նաև Իռլանիայի հավաքականում աշխատել է որպես մարզչի օգնական (2013-18 թթ․), պատրաստ է կրկին վերսկսել մարզչական գործունեությունը, […]

Ռոնալդուն ներկայացել է գանգուր մազերով?

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշիտանու Ռոնալդուն ներկայացել է նոր սանրվածքով։ 35-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերի իր օգտահաշիվներում լուսանկար է հրապարակել, որտեղ նա իր խաղընկեր Խուան Կուադրադոյի հետ է։ Այդ լուսանկարում երևում է, որ Կրիշը փոխել է սանրվածքը՝ ներկայանալով գանգուր մազերով։

1 1,840 1,841 1,842 1,843 1,844 2,104