«Եղբայրական գրկախառնություն»․ Բարսելոնայի ղեկավարությունը աջակցություն է հայտնել Սետիենին

«Եղբայրական գրկախառնություն»․ Բարսելոնայի ղեկավարությունը աջակցություն է հայտնել Սետիենին

30/06/2020 - 14:09

«Բարսելոնայի» ղեկավարությունը վերջին իրադարձություններից հետո ստիպված է եղել արտակարգ հանդիպում ունենալ ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ։ Այդ մասին տեղեկացնում է AS` հղում կատարելով RAC1-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը և տնօրենների խորհրդի անդամներ Օսկար Գրաուն և Խավիեր Բորդասը գնացել են Կիկե Սետիենի տուն՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, որը ստեղծվել է ակումբի ներսում։

Հաղորդվում է, որ կողմերը իրենց աջակցությունն են հայտնել Կիկե Սետիենին և հանդիպումն ավարտվել է «եղբայրական գրկախառնությամբ»։ Ակումբի ղեկավարությունն, ամենայն հավանականությամբ, չի պատրաստվում մինչև մրցաշրջանի ավարտը հեռացնել 61-ամյա մարզչին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների և Կիկե Սետենի միջև «Սելտայի» դեմ խաղից հետո, որն ավարտվել էր 2։2 հաշվով, հանդերձարանում լարված խոսացկություն է տեղի ունեցել։ Բանն այն է, որ ֆուտբոլիստները դժգոհ են Սետիենի մարտավարական մի շարք մոտեցումներից․ այդ ամենի ապացույցն էր նաև այն, որ Լեո Մեսսին Վիգոն ներկայացնող ակումբի դեմ խաղում դրվագներից մեկում բացեիբաց անտեսում է Սետիենի օգնական Էդեր Սարաբիայի հրահանգները՝ առանց լսելու հեռանալով։ Ֆուտբոլիստները կարծում են նաև, որ եթե այսպես շարունակվի նրանք հաջողության չեն հասնի, սակայն դեռևս ուշ չէ փոխել որոշ բաներ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023