Բարսելոնան ներկայացրեց հաջորդ մրցաշրջանի տնային խաղաշապիկը?
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային խաղաշապիկը։ Նոր մարզաշապիկը կրկին ավանդական կապտանռնագույն գույնի է, սակայն ավելի հաստ զոլերով։ Նշենք, որ մարզաշապիկի ներկայացմանը մասնակցել են Լեո Մեսսին, Անտուան Գրիզմանը, Ժերար Պիկեն, Ֆրենկի դե Յոնգը և այլ ֆուտբոլիստներ։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» տեխնիկական հովանավորը «Nike» ընկերությունը։