Սիթիում լուրջ համալրումներ են սպասվում որակազրկման չեղարկումից հետո

Սիթիում լուրջ համալրումներ են սպասվում որակազրկման չեղարկումից հետո

14/07/2020 - 13:48

«Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է լուրջ համալրումներ ունենալ այն բանից հետո, երբ երեկ` հուլիսի 13-ին, Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չեղարկեց «քաղաքաբնակների» որակազրկումը։ Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարին ՈՒԵՖԱ-ն մանկունյական ակումբին ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով երկու տարով զրկել էր եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի տրանսֆերային ծրագրերում են մտնում «Բավարիայի» ծախ պաշտպան Դավիդ Ալաբան, «Ինտերի» կենտրոնական հարձակվող Լաուտարո Մարտինեսը, «Վալենսիայի» վինգեր Ֆերան Տորեսը, ինչպես նաև «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին։

Աղբյուրի փոխանցմամբ` անգլիական ակումբը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել մի շարք առանցքային ֆուտբոլիստների։ Այդ խաղացողներ թվում են Կևին դե Բրոյնեն, Ռահիմ Սթերլինգն ու Գաբրիել Ժեզուսը։

Բացի այդ խաղացողներից, «Սիթիի» ղեկավարները մտադիր են նոր պայմանագիր առաջարկել նաև անձամբ Գվարդիոլային։ Իսպանացի մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։

Հաղորդվում է նաև, որ «երկնագույնները» մտադիր են ձեռք բերել նվազագույնը երկու հարձակվող։ Այդկերպ «Ման Սիթին» մտադիր է փոխարինել Սերխիո Ագուերոյին, ով մտադիր է կարիերան շարունակել հայրենիքում` Արգենտինայում։

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023