«Կոռուպցիան մնաց կանգուն»․ հասարակության արձագանքը Մանչեսթեր Սիթիի որակազրկման չեղարկմանը

«Կոռուպցիան մնաց կանգուն»․ հասարակության արձագանքը Մանչեսթեր Սիթիի որակազրկման չեղարկմանը

13/07/2020 - 19:13

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հուլիսի 11-ին, Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը բավարարել է «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը՝ չեղարկելով անգլիական ակումբի որակազրկումը։ Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարին ՈՒԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» ֆինասնական fail-play-ի կանոնները խախտելու պատճառով երկու տարով զրկել էր եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։ Այսպսիով, Պեպ Գվարդիոլայի սաները հաջորդ տարի նույնպես կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, որին, ի դեպ, արդեն որակավորվել են։

Սակայն, այս որոշումը ֆուտբոլային աշխարհում այնքան էլ լավ կերպով չի ընդունվել, իսկ այժմ կներկայացնեն տարբեր երկրպագուների և հայտնի մարդկանց մեկնաբանությունները, որոնք արվել են սոցհարթակներում։

Հանրահայտ Troll Football հումորային էջը, ինչպես միշտ, հումորով է մոտեցել այս ամենին՝ հրապարակելով տեսանյութ։ Տեսանյութի բնույն այն է, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները գումարի դիմաց «գնել» են CAS-ի կայացրած վճիռը։

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն անչափ բարկացած է CAS-ի կայացրած որոշման վրա․

«Մենք պեքտ է վերանայենք մեկ հարց․ արդյո՞ք CAS-ը համարվում է համապատասխան մարմին այն բանի համար, որպեսզի փոխի ֆուտբոլի ինստիտուտիցոնալ որոշումները։ Շվեյցարիան հիանալի արբիտրաժային պատմություն ունի, սակայն CAS-ը չի համապատասխանում ստանդարտներին։

«Ստացվում է՝ FFP-ի օրենքները ոչինչ չեն նշանակում։ Ռոման Արկադեևիչը կրկին գործի մեջ է»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։

««Մանչեսթեր Սիթիի» որակազրկումն ամբողջությամբ հանվեց։ Հանգչի՛ր խաղաղությամբ, FFP»,- Twitter-ի իր օգտահաշվում գրել է @LDNFootbalI օգտատերը։

Օգտատերերից մեկն էլ գրել է, որ այս կյանքում պետք է ունենաս փող, որպեսզի կարողանաս խաբես, ինչպես «Մանչեսթեր Սիթին»։

Twitter-ի @Mexzabit օգտատերն էլ հրապարակել է հետևյալ լուսանկարը՝ գրելով․

«Պեպի դեմքը, երբ լսում է CAS-ի վճիռը»:

««Մանչեսթեր Սիթին» հաղթեց ՈՒԵՖԱ-ին։ Կոռուպցիան մնաց կանգուն»,- գրել է @ScottishWarbot օգտատերը։

Իսկ ինչ-որ մեկը հիշեցրել է, «Մանչեսթեր Սիթին» պետք է կրկին վերադառնա Լեո Մեսսիին գնելու գաղափարին, որպեսզի վերջապես հաղթի Չեմպիոնների լիգան։

Անգլիական ֆուտբոլի լեգենդներից Գարի Լինկերն իր հերթին կանխագուշակում է FFP-ի «մահը»․

«Դժվար է պատկերացնել, թե FFP-ն ինչպես է այս ամենը հաղթահարելու, իսկ ընդհանրապես, ինչպե՞ս է ՈՒԵՖԱ-ն սրա հետևանքները հաղթահարելու»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023