Ֆլիկը պատժել է Ռաֆինիային` նրան թողնելով պահեստայինների նստարանին 📸
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի առաջատարներից Ռաֆինիային, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում անելով RAC1-ին։ Բրազիլացի ֆուտբոլիստն Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղից առաջ ուշացել է նախավարժանքից, ինչի պատճառով հայտնվել է պահեստայինների նստարանին։ Ի սկզբանե որոշված էր, որ 28-ամյա եզրայինը խաղը պետք է սկսեր մեկնարկից։ Ռաֆինիայի փոխարեն «Բարսելոնայի» մեկնարկային կազմում […]