Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Լիսաբոնում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ փուլը, որի շրջանակում գրանցվեցին հետևյալ ադրյունքները․ «Ատալանտա» 1։2 ՊՍԺ «Լայպցիգ» 2։1 «Ատլետիկո Մադրիդ» «Բարսելոնա» 2։8 «Բավարիա» «Մանչեսթեր Սիթի» 1։3 «Լիոն» Այսպիսով, կիսաեզրափակչի շրջանակում օգոստոսի 18-ին «Լայպցիգը» կմրցի ՊՍԺ-ի դեմ, իսկ ամսի 19-ին՝ «Բավարիան» – «Լիոնի»։ Խաղերը կրկին կայանալու են Լիսաբոնում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։