Author Archives: Miqayel

Վեսթ Բրոմվիչի կիսապաշտպանի գեղեցկագույն գոլը տուգանայինի իրացումից հետո🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Վեսթ Բրոմվիչը» մրցակցի հարկի տակ 2։5 հաշվով զիջեց «Էվերտոնին»։ Հյուրերի կազմում հանդիպման 47-րդ րոպեին բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ բրազիլացի 24-ամյա կիսապաշտպան Մաթեուս Պերեյրան, ով տուգանայինից կատարած հիանալի հարվածով հաշիվը դարձրեց 2։2։

Կալվերտը, Ռիչարլիսոնն ու Խամեսը ներկայացում էին պատրաստել Վեսթ Բրոմի համար🎥

Մեկնարկել է անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը, որի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Էվերտոնն» ու «Վեսթ Բրոմվիչը»։ Կառլո Անչելոտիի սաների համար հանդիպումը բավականին անհաջող սկսվեց, քանի որ արդեն 10-րդ րոպեին Մաթեուս Պերեյրայի փոխանցումից հետո Գրեյդի Դիագանան առաջ մղեց հյուրերին։ 31-րդ րոպեին մերսիսայդյան ակումբը հավասարեցրեց հաշիվը։ Բավականին գեղեցիկ գոլով աչքի ընկավ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, ով կրկնով գնդակն […]

Դիեգո Ռոսսի Մարշալյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական

Սույն թվականի հոկտեմբերին Ուրուգվայի հավաքականը երկու պաշտոնական հանդիպում ունի անցկացնելու 2022 թվականին կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Հյուսիսային Ամերիկայի գոտու որակավորման փուլում Օսկար Տաբարեսի սաները հոկտեմբերի 9-ին սեփական հարկի տակ կմրցեն Չիլիի հավաքականի դեմ, իսկ 13-ին՝ կհյուրընկալվեն Էկվադորին։ Սեպտեմբերի 18-ին Օսկար Տաբարեսը հրապարակել է այն խաղացողների ցանկը, որոնք պատրաստվելու են այդ խաղերին։ Այդ խաղացողների […]

Ռիկի Պուչը չի մտնում Կումանի ծրագրերում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը, հանարվոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է RAC1-ի լրագրող Ժերար Ռոմերոն, «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը 21-ամյա կիսապաշտպանին տեղեկացրել է, որ հույսեր չի կապում նրա հետ և չի մտնում նրա մարտավարաական ծրագրերում։ Կումանի կարծիքով, այն խաղային համակարգը, որը նա պատրաստվում է տեղադրել «Բարսելոնայի» խաղում, չի համապատասխանում երիտասարդ կիսապաշտպանի խաղաոճին։ Պուչը […]

Պաշտոնական․ Աստոն Վիլլան ևս մեկ նորեկ ունի

Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լիոնի» վինգեր Բերտրան Տրաորեին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 18 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։ Տարորեն 2017 թվականից համարվում էր «Լիոնի» ֆուտբոլիստ, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 126 հանդիպման՝ դառնալով 33 […]

Լիվերպուլն ու Վուլվզը փոխանակում կիրականացնեն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլը» Դիեգու Ժոտայի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Վուլվերհեմպտոնի» հետ։ Մերսիսայդյան ակումբը 24-ամյա վինգերի դիմաց «գայլերին» կվճարեն 43 մլն եվրո կվճարի, իսկ կողմերի միջև էլ կկքնվի 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ի լրագրող Դոմինիկ Քինգը, «Վուլվզի» ճամբար կուղևորվի «Լիվերպուլի» 18-ամյա պաշտպան Կի-Ջանա Հուվերը, ում […]

Լիվերպուլը շուտով ևս մեկ նորեկ կունենա․ ակումբը համաձայնության է հասել Վուլվզի հետ

«Վուլվերհեմպտոնի» վինգեր Դիեգու Ժոտան մոտ ժամանակներս կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ամեն ինչ շատ արագ է ստացվել․ մերսիսայդյան ակումբը կապ է հաստատել խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ և արագ հաղորդակցությունից հետո կողմերը համաձայնեցրել են խաղացողի անձնական պայմանագրի կետերը։ 24-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը մինչև 2025 թվականը պայմանագիր կկնքի «Լիվերպուլի» հետ։ Անձնական […]

Հերթական 18+ հաշիվը Բավարիայի կողմից🎥

Սեպտմբերի 18-ին մեկնարկեց Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը, որի առաջին տուրում գործող չեմպիոն «Բավարիան» հերթական ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակը տարավ։ Մյունխենյան ակումբը 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Շալկե-04»-ի դարպասը։ Հանսի Ֆլիկի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Լեոն Գորեցկան, Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլլերը, Լերոյ Սանեն, ինչպես նաև փոխարինման դուրս եկած 17-ամյա […]

Rabona Assist. Լևանդովսկու անհավանական գոլային փոխանցումը Մյուլլերին🎥

Մեկնարկել է Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը, որի առաջին տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ քարը քարի վրա չի թողնում «Շալկե-04»-ին։ Հանդիպման 70-րդ րոպեին անհավանական գոլային փոխանցմամբ աչքի ընկավ մյունխենյան ակումբի գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով ռաբոնա տեսակի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Թոմաս Մյուլլերին, իսկ վերջինս հաշիվը դարձրեց 6։0։

Կորյաաան!!! Հայ ֆուտբոլիստի շքեղ գոլը Կրասնոդարի դարպասը🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է հետնապահների թվում ընթացող «Խիմկիի» դեմ։ Հյուրերի կազմում հանդիպման առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Արշակ Կորյանը։ 25-ամյա կիսապաշտպանը նախ 27-րդ րոպեին անհատական անցումից հետո աջ ոտքի հեռահար հարվածով դարձավ բավականին շքեղ գոլի հեղինակ, իսկ 42-րդ րոպեին հստակ իրացրեց 11 […]

1 1,755 1,756 1,757 1,758 1,759 2,104