Կորյաաան!!! Հայ ֆուտբոլիստի շքեղ գոլը Կրասնոդարի դարպասը🎥

Կորյաաան!!! Հայ ֆուտբոլիստի շքեղ գոլը Կրասնոդարի դարպասը🎥

18/09/2020 - 22:23

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է հետնապահների թվում ընթացող «Խիմկիի» դեմ։

Հյուրերի կազմում հանդիպման առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Արշակ Կորյանը։ 25-ամյա կիսապաշտպանը նախ 27-րդ րոպեին անհատական անցումից հետո աջ ոտքի հեռահար հարվածով դարձավ բավականին շքեղ գոլի հեղինակ, իսկ 42-րդ րոպեին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Նշենք, որ 11 մետրանոցի դրվագում Կորյանն առաջին փորձը ձախողեց, սակայն հանդիպման մրցավարը կրկնել տվեց հարվածը, իսկ երկրորդ փորձն արդեն հաջող էր։

Հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում դարձել է խփեց իր 3 գոլը․ նա կատարել է նաև 1 գոլային փոխանցմում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023