Author Archives: Miqayel

Հայտնի է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն նորեկը

Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը ճանաշվել է մրցաշրջանի լավագույն նորեկ։ Կանդացի ֆուտբոլիստը լավագույնի կոչման համար պայքարում առաջ է անցել «Բորուսիա Դորտմունդի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին, «Բորուսիա Մյունխենգլադբախի» վինգեր Մարկուս Թյուրամին, «Շալկե-04»-ի եզրային պաշտպան Ջոնջո Կենիին, ինչպես նաև «Քյոլնի» ձախ վինգեր Իսմայիլ Յակոբսին։ Հիշեցնենք, որ Ալֆոնսո Դևիսը «Բավարիայի» շարքերը համալրել […]

Ֆրեյկսա․ «Նրանք VAR-ն օգտագործում են խարդախություններն օրինականացնելու համար»

«Բարսելոնայի» նախկին տնօրեն Տոնի Ֆրեյկսան ակնարկել է, որ «Ռեալ Սոսիեդադ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավարական որոշումները եղել են կասկածելի․ «Նրանք VAR-ը դարձրել են հարթակ, որի շնորհիվ կարող են օրինականացնել խարդախությունները»,- գրել է նախկին տնօրենը Twitter-ի իր օգտահաշվում։ Հիշեցնենք, որ «Ռեալի» խփած երկրորդ գնդակը շատերի մոտ կասկածներ առաջացրեց, քանի որ տպավորություն էր, թե Կարիմ Բենզեման ձեռքով […]

Սերխիո Ռամոսը գերազանցել է Ռոնալդ Կումանի ցուցանիշը

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում չեմպիոնության հավակնորդ «Ռեալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ՝ միավորների քանակով հավասարվելով առաջատար «Բարսելոնային»։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 50-րդ րոպեպին, «արքայական» ակումբին առաջ մղեց թիմի ավագ Սերխիո Ռամոսը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Ինչպես տեղեկացնում է MisterChip-ը, իսպանացի պաշտպանը Լա լիգայի շրջանակում խփեց կարիերայի […]

Վալենսիայի վինգերը ոչնչացրեց մրցակցի ողջ պաշտպանությանը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ?

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում եվրագավաթային ուղեգրի համար պայքարող «Վալենսիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Օսասունայի» նկատմամբ։ Հանդիպման 11-րդ րոպեին «չղջիկների» եզրային հարձակվող Գոնսալու Գուեդեշը դարձավ բավականին տպավորիչ գոլի հեղինակ։ Պորտուգալացի վինգերը գնդակը ստանալով սեփական տուգանային հրապարակում՝ ճանապարհին շրջանցեց մրցակցի 4-5 պաշտպաններին և դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։

Ռեալն օգտվեց Բարսելոնայի նվերից?

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում չեմպիոնության հավակնորդներից «Ռեալը» Սան Սեբաստիանում հյուրընկալվել էր Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռեալ Սոսիեդադին»։ Հանդիպման առաջին խաղակեսում խաղի տեմպը բավականին ցածր էր, ինչն էլ հանգեցրեց նրան, որ գրեթե գոլային պահեր չկային։ «Ռեալ Սոսիեդադի» մոտ բավականին շատ էր խաղային խոտանը, իսկ «Ռեալը» չէր կարողանում սուր գրոհներ անցկացնել։ Սակայն, […]

Ինտերը մոտենում է առաջատարներին?

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրից հետաձգված վերջին հանդիպումն էլ կայացավ։ Մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ինտերը» «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Սամդորիայի» դեմ։ Միլանյան ակումբը բավականին հաջող սկսեց հանդիպումը։ Հանդիպման 10-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն, սակայն նախքան գոլը բավականին գեղեցիկ գրոհ էր զարգացել։ Միլան Շկրինյանը երկար փոխանցման շնորհիվ գտավ ազատ դիրքում գտնվող Լաուտարո Մարտինեսին, ով մի փոքր […]

Ատալանտան հիանալի վերսկսեց առաջնությունը?

Ավելի քան երեք ամիս անց մեկնարկել է իտալական Ա սերիան։ Հունիսի 20-ին և 21-ին կայանում են 25-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումները, որոնցից արդեն կայացել է 3-ը։ «Տորինո» – «Պարմա» խաղում գրանցվել է 1։1 արդյունքը, իսկ «Վերոնան» սեփական հարկի տակ լարված պայքարում 2։1 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ՝ մոտենալով եվրագավաթային գոտուն։ Հունիսի 21-ին էլ պայքարի մեջ […]

Լիվերպուլը կրկին խաղային խնդիրներ ունի?

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Էվերտոնին»։ Բացառությամբ որոշ դրվագների՝ հանդիպման ողջ ընթացքում երկու թիմերի կողմից այդպես էլ ոչ մի իրական գոլային պահի ականատես չեղանք։ «Լիվերպուլը» փորձում էր տիրել նախաձեռնությանը, սակայն մերսիսայդյան ակումբի կազմում չկար սրություն․ զգացնել էր տալիս Մոհամեդ Սալահի և Էնդրյու Ռոբերտսոնի բացակայությունը։ Հարձակման գծում կարելի […]

Հուզիչ դեպք Բ Սերիայում․ իտալացի մարզիչը չի կարողացել զսպել արցունքները?

Երեկ՝ հունիսի 20-ին, Բ Սերիան ներկայացնող «Լիվորնոն» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվել է «Չիտադելլային»։ Իտալիայում յուրաքանչյուր ֆուտբոլային հանդիպումից առաջ մեկ րոպե լռությամբ հարգում են կորոնավիրուսից մահացածների հիշատակը։ Այդ արարողության ժամանակ «Լիվորնոյի» գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆիլիպինին չի կարողացել զսպել արցունքները։ 46-ամյա մասնագետի մայրը վերջերս մահացել է հենց կորոնավիրուսից։

Հանուն Հավերցի՝ Չելսին պատրաստ է վաճառել առաջատարներից մեկին

Տիմո Վերների և Հակիմ Զիեշի տրանսֆերները ավարտին հասցնելուց հետո «Չելսին» չի պատրաստվում կանգ առնել։ Լոդոնյան ակումբն այժմ էլ հետաքրքրված է «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում The Times-ը, հանուն Հավերցի՝ «թոշակառուները» պատրաստ են վաճառել իրենց առաջատար ֆուտբոլիստներից մեկին՝ Ն’գոլո Կանտեին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանտեն վախենում է կորոնավիրուսից և չի […]

1 1,653 1,654 1,655 1,656 1,657 1,904