Սերխիո Ռամոսը գերազանցել է  Ռոնալդ Կումանի ցուցանիշը

Սերխիո Ռամոսը գերազանցել է Ռոնալդ Կումանի ցուցանիշը

22/06/2020 - 11:39

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում չեմպիոնության հավակնորդ «Ռեալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ՝ միավորների քանակով հավասարվելով առաջատար «Բարսելոնային»։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 50-րդ րոպեպին, «արքայական» ակումբին առաջ մղեց թիմի ավագ Սերխիո Ռամոսը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Ինչպես տեղեկացնում է MisterChip-ը, իսպանացի պաշտպանը Լա լիգայի շրջանակում խփեց կարիերայի 68-րդ գնդակը։ Այդ ցուցանիշով Սերխիո Ռամոսը շրջանցեց «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ռոնալդ Կումանի ցուցանիշը։ Այդ ցուցանիշով Ռամոսը բարձրացավ երկրորդ հորիզոնական պաշտպան-գոլահարների շրջանակում։ Իսպանական Լա լիգայի պատմության լավագույն պատշպան-գոլահարը «Ռեալի» նախկին ավագ, կենտրոնական պաշտպան Ֆերնանդո Յերոն է, ում ակտիվում կա 105 գոլ։

Նշենք, որ Ռոնալդ Կումանն իր 67 գոլերից 46-ը խփել է 11 մետրանոցից, իսկ Ռամոսի ակտիվում այդպիսի 12 գոլ կա։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023