Հանուն Հավերցի՝ Չելսին պատրաստ է վաճառել առաջատարներից մեկին

Հանուն Հավերցի՝ Չելսին պատրաստ է վաճառել առաջատարներից մեկին

21/06/2020 - 15:50

Տիմո Վերների և Հակիմ Զիեշի տրանսֆերները ավարտին հասցնելուց հետո «Չելսին» չի պատրաստվում կանգ առնել։ Լոդոնյան ակումբն այժմ էլ հետաքրքրված է «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում The Times-ը, հանուն Հավերցի՝ «թոշակառուները» պատրաստ են վաճառել իրենց առաջատար ֆուտբոլիստներից մեկին՝ Ն’գոլո Կանտեին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանտեն վախենում է կորոնավիրուսից և չի պատրաստվում մարզումներն անցկացնել ընդհանուր խմբի հետ, սակայն վերջերս նա վերադարձել է մարզումային լիարժեք ծրագրին։

Նշենք, որ 21-ամյա Կայ Հավերցի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան» և այլ ակումբներ։

Ինքը՝ Հավերցը, դեմ չէ կարիերան շարունակել «Ռեալի» կազմում և այդ մասին տեղյակ է պահել «արքայական» ակումբի ներկայացուցիչներին։ Նշվում է, որ Կանտեի ծառայություններով «Ռեալը» նույնպես հետաքրքրված է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023