Author Archives: Miqayel

ՉԼ. ՊՍԺ-ն թրիլերային հաղթանակ կորզեց «Բարսայից» 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ «Բլաուգրանայից» 19-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆերան Տոռեսը, որին փարզիյան գրանդը 38-րդ րոպեին պատասխանեց Սենի Մայուլուի դիպուկ հարվածով։ Երբ թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կբաժանվեն, «Պարի Սեն-Ժերմենը» 90-րդ րոպեին հաղթանակ կորզեց. աչքի ընկավ Գոնսալու Ռամուշը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 6 միավորով բարձրացավ երրորդ տեղ, […]

Ֆերան Տոռեսն առաջ մղեց «Բարսային» ՊՍԺ-ի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցում է ՊՍԺ-ի դեմ։ 19-րդ րոպեին կատալոնական ակումբի Մարկուս Ռեշֆորդի ասիստից հետո հաշիվը բացեց Ֆերան Տոռեսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ՉԼ. «Նյուքասլը» ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Յունիոնին» 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Նյուքասլը» Անդերլեխտի «Լոտո Պարկ» ստադիոնում հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Յունիոն Սենթ Ժիլուազին»։ Անգլիական ակումբից դուբլով աչքի ընկավ Էնթոնի Գորդոնը, մեկական գոլ էլ խփեցին Նիկ Վոլթեմադեն ու Հարվի Բարնսը։ Էդի Հաուի գլխավորած թիմը Լիգայի փուլում առաջին հաղթանակը տարավ` 3 միավորով բարձրանալով միանգամից 8-րդ տեղ։ Բելգիայի չեմպիոնը նույնքան միավորով 18-րդն է։ […]

«Բարսելոնա» – ՊՍԺ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում կմրցի մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

Կիմ Առաքելյանը հեռացել է «Փյունիկից»

«Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը սոցցանցերում գրառում է արել` հայտնելով ակումբից հեռանալու մասին. «Հարգելի’ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ավարտում եմ գործունեությունս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։ Շնորհակալությունս եմ հայտնել բոլորին՝ միասնական աշխատանքի, վստահության և նվիրման համար։ Այս տարիներին միասին հաղթահարել ենք դժվարություններ, բարձրացել ենք, կառուցել, կերտել հաջողություններ, հասել չեմպիոնությունների՝ գլխավոր, կանանց և ակադեմիայի տարբեր տարիքային թիմերում, զարգացրել […]

Վալվերդեն հրաժարվել է խաղալ Ալոնսոյի ուզած դիրքում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի ու ակումբի գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի միջև կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել, հայտնում է Marca-ն։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը «Կայրաթի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի խաղում (5:0) պահեստայինների նստարանին է մնացել, քանի որ չի ցանկացել խաղալ աջ պաշտանի դիրքում։ Ալոնսոն Դանի Կարվախալի ու Տրենտ-Ալեքսանդր Առնոլդի վնասվածքներից հետո ուզել է 27-ամյա կիսապաշտպանին […]

«Նախքան ծրարի բացվելը, տեղյակ չէի». Ռոդրին` «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու մասին

«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոստովանել է, որ նախքան ծրարի բացվելը տեղյակ չի եղել «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու մասին. «Ինձ նախապես ոչ ոք ոչինչ չէր ասել։ Ոչինչ չգիտեի, ու նախքան ծրարի բացվելը, տեղյակ չէի։ Անկեղծ` մանուկ հասակում նույնիսկ չէի երազել «Ոսկե գնդակը» նվաճելու մասին, այդ պատճառով երբեք չեմ սպասել, որ նման մակարդակի […]

ԱԱ-2026-ի որակավորում. Հունգարիայի հավաքականի հայտացուցակը 📸

Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը. Դարպասապահներ – Դենեշ Դիբուս («Ֆերենցվարոշ»), Պետեր Սապանոշ («Պուշկաշ Ակադեմիա»), Բալաժ Տոտ («Բելքբեռն, Անգլիա)։ Պաշտպաններ – Բոտոնդ Բալոգ («Կոջաելիսպոր», Թուրքիա), Մարտոն Դարդայ («Հերտա», Գերմանիա), Միլոշ Կերկեզ («Լիվերպուլ», Անգլիա), Աթիլա Մոչի («Ռիեզսպոր», Թուրքիա), Լոյիկ Նեգո («Հավր», Ֆրանսիա), Վիլի Օրբան […]

«Պաֆոսի» վինգերը ֆանտաստիկ հարվածով գրավել է «Բավարիայի» դարպասը 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Պաֆոսը» սեփական դաշտում 1:5 հաշվով պարտվել է «Բավարիային»։ Տանտերերի հեղինակության գնդակը 45-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով խփել է Միսլավ Օրշիչը։ Խորվաթիայի ազգային հավաքականում հանդես եկած վինգերը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում խփել է Կիպրոսի չեմպիոնի պատմության մեջ առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 159 160 161 162 163 2,104