Author Archives: Miqayel

Լաուտարոյի դուբլը. «Ինտերը» շանս չի տվել «Սլավիային» 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սլավիայի» նկատմամբ։ «Ներաձուրիից» դուբլ է գրանցել Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Դենզել Դումֆրիսը։ Առաջին գոլի դրվագում հյուրերի դարպասապահ Յինդրիխ Շտանեկը կոպտագույն սխալ է թույլ տվել` անմեղ իրավիճակում գնդակը նվիրելով Մարտինեսին։ Արգենտինացի հարձակվողն էլ […]

Մոուրինիոյի վերադարձը «Սթեմֆորդ Բրիջ» հաջող չէր. «Չելսին» հաղթեց «Բենֆիկային» 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Չելսին» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Բենֆիկային»։ «Ազնավականների» հաղթական գնդակը 18-րդ րոպեին, որպես ինքնագոլ գրանցվել է, պորտուգալական ակումբի կիսապաշտպան Ռիչարդ Ռիոսի անվան դիմաց։ Լոնդոնյան գրանդը Լիգայի փուլում առաջին հաղթանակն է տարել` 3 միավորով բարձրանալով 17-րդ տեղ։ «Բենֆիկան» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և 30-րդ տեղում է։ «Բենֆիկայի» նորանշանակ […]

«Ինտեր Մայամին» պարտվել է գերգոլառատ խաղում 🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում գերգոլառատ պայքարում 3:5 հաշվով պարտվել է «Չիկագո Ֆայրին»։ Տանտերերից դուբլ է գրանցել Լուիս Սուարեսը, մեկ գոլ էլ խփել է Տոմաս Ավիլեսը։ «Չիկագոյից» աչքի են ընկել Ջե Դ’Ավիլան, Ջոնաթան Դինը, Ռոմինգ Կուամեն, Ջասթին Ռեյնոլդսն ու Բրայան Գուտյերեսը։ «Ինտեր Մայամին» պարտվում էր նախ` 0:2, ապա` 1:3, սակայն կարողացել […]

ՊՍԺ-ն շատ լուրջ կորուստներով է մոտենում «Բարսելոնայի» դեմ խաղին 📸

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Լյուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։ Պաշտպաններ – Աշրաֆ Հակիմի, Լուկաս Բերալդո, Իլյա Զաբառնի, Լյուկա Էրնանդես, Նունու Մենդեշ, Վիլիամ Պաչո։ Կիսապաշտպաններ – Ֆաբիան Ռուիս, Վիտինիա, Լի […]

ՉԼ. «Բավարիան» շարունակում է հիացնել` ջախջախելով «Պաֆոսին» 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում 5:1 հաշվով ջախջախեց «Պաֆոսին»։ «Ռեկորդ մայսերթից» հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Հարի Քեյնը, որը դուբլ գրանցեց։ Անգլիացի հարձակվողը բոլոր մրցաշարերի վերջին 6 խաղերում 12 գոլ է խփել։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Ռաֆայել Գերեյրուն, Նիկոլաս Ջեքսոնն ու Մայքլ Օլիսեն։ Կիպրոսի չեմպիոնի հեղինակության գոլը Միսլավ Օրշիչը […]

«Լիվերպուլը» կրկին ձախողվեց` պարտվելով նաև «Գալաթասարային» 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Գալաթասարային»։ Թուրքիայի չեմպիոնի միակ ու հաղթական գոլը 16-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Վիկտոր Օսիմենը։ Մերսիսայդյան գրանդը 3 միավորով 16-րդն է, «Գալաթասարայն» առաջին հաղթանակը տարավ ու նույնքան միավորով 18-րդ տեղ բարձրացավ։ Արնե Սլոթի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Անգլիայի չեմպիոնը Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում […]

Մբապեի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը. «Ռեալը» ջախջախեց «Կայրաթին» 🎥

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 5:0 հաշվով հաղթեց «Կայրաթին»։ Ղազախստանի չեմպիոնի դեմ խաղում «արքայական» ակումբից հերթական ֆանտաստիկ ու արդյունավետ հանդիպումն անցկացրեց Կիլիան Մբապեն` գրանցելով հեթ-տրիկ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի վերջին 8 խաղերում 12 գոլ է խփել։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից մեկ գոլական էլ խփեցին Էդուարդո Կամավինգան ու Բրահիմ Դիասը։ «Լոս […]

Դավիդ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Վոլգոգրադի «Ռոտորի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ անգամ հավաքական էր հրավիրվել 2024թ. սեպտեմբերին։ Նա ազգային թիմում երեք հանդիպման է մասնակցել։ Դավիդյանը «Ռոտորում» է 2025թ. հուլիսից, 9 խաղում 2 գոլ է խփել ու 2 ասիստ կատարել։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F […]

«Կայրաթ» – «Ռեալ Մադրիդ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Ալմաթիում կմրցի Ղազախստանի չեմպիոն «Կայրաթիի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

«Նոա» – «Ռիեկա» հանդիպման մրցավարական անձնակազմը

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» Երևանում կմրցի Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկայի» դեմ։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Ռադոսլավ Գիջենով (Բուլղարիա) Եզրային մրցավարներ – Միրոսլավ Մաքսիմով, Գեորգի Դոյնով (երկուսն էլ` Բուլղարիա) Տեսաօգնականներ – Մարկո Լիվա, Յոնաս Յանովից (երկուսն էլ` Էստոնիա) Չորրորդ մրցավար – Վենցիսլավ Միտրև (Բուլղարիա)։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի […]

1 160 161 162 163 164 2,104