Author Archives: Miqayel

Սարին, հնարավոր է, վերադառնա Պրեմիեր լիգա

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Տոտենհեմը» սկսել է դիտարկել Ժոզե Մոուրինիոյին փոխարինելու տարբերակներ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոուրինիոյին փոխարինելու հիմնական թեկնածուն «Չելսիի» ու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին է։ «Շնաձկների» ղեկավարության ու Սարիի ներկայացուցիչների միջև, հնարավոր է, հաջորդ շաբաթ Լոնդոնում հանդիպում տեղի ունենա։ Նշվում է, որ «Տոտենհեմը» Սարիին հետևում է վաղուց և ակումբը 2018 թվականից մտադիր […]

ՉԼ․ ձևավորվեցին կիսաեզրափակչի զույգերը

Ապրիլի 13-14-ին կայացան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները, ինչի արդյունքում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին «Ռեալ Մադրիդը», «Չելսին», ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին»։ Կիսաեզրափակչում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը․ «Պարի Սեն-Ժերմեն» – «Մանչեսթեր Սիթի» «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» Հավելենք, որ կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 27-28-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 4-5-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Լիվերը մնաց ձեռնունայն․ Ռեալը վստահորեն գնում է հերթական Չեմպիոնների լիգայի հետևից🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան ակումբը սեփական հարկի տակ հաղթել էր 3։1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն բավական ակտիվ մեկնարկեցին մերսիսայդան ակումբի ֆուտբոլիստները, որոնք միանգամից նետվեցին առաջ՝ ստեղծելով երկու իրական գոլային պահ։ Նախ 3-րդ րոպեին հարվածային […]

Սիթին շատ ուժեղ էր․ Հալանդն ու ընկերները դուրս մնացին պայքարից🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում մանկունյական ակումբը հաղթել էր 2։1 հաշվով։ Էդին Թերզիչի սաները, հասկանալով, որ այլևս կորցնելու շատ բան չունեն, հանդիպման հենց մեկնարկից նետվեցին առաջ՝ կորցրածը հետ բերելու, ինչը նրանց բավական արագ […]

Լիվերպուլ – Ռեալ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էֆնիլդ Ռոուդ» մարզադաշտում կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մարդիդյան ակումբը հաղթել է 3։1 հաշվով։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին, որի ուղիղ հեռարձականը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Մանչեսթեր Սիթի – Բորուսիա Դորտմունդ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «քաղաքաբնակները» հաղթել են 2։1 հաշվով։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային […]

Թուրքիայում խաղն ընդհատվել է, որպեսզի ֆուտբոլիստները սնվեն և ջուր խմեն🎥

Թուրքիայի երկրորդ դիվիզիոնի առաջատար «Գիրեսունսպորը» 30-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Քեչիորենգյուջուի» նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է Matchtv.ru-ն, այդ հանդիպումն ընդհատվել է 10 րոպեով, որպեսզի պաս պահող ֆուտբոլիստները սնվեն և ջուր խմեն։ Ինչպես գիտեք, այժմ մուսուլմանական աշխարհում սուրբ ռամադան ամիսն է, որի ընթացքում կրոնական խիստ օրենքներով ապրողները արևածագից սկսած մինչև մայրամուտ չեն […]

Զախարյանի տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է՝ ավելանալով 7 անգամ

Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է ռուսական Պրեմիեր լիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների գները։ Վերջին թարմացման արդյունքում հսկայական գնային աճ է գրանցել «Դինամո Մոսկվայի» 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ում տրանսֆերային արժեքը 500 հազար եվրոյից դարձել է 3․5 մլն եվրո՝ աճելով 7 անգամ։ Հատկանշական է, որ վերջին թարմացման արդյունքում […]

Գոլ+ասիստ․ Տիկոյի փայլուն խաղը հաղթանակ պարգևեց Աստանային🎥

Ղազախստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Աստանան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օրդաբասիի» նկատմամբ։ «Աստանայի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստը նախ 53-րդ րոպեին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ապա 59-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Աբատ Այմբետովին։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, անցկացրած 5-րդ խաղում, Տիկոն […]

Նեյմար․ «Ես չէի փորձում նրան սադրել․ բախտի բան էր, որ հենց նա էր մոտակայքում»

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ -ն սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջեց «Բավարիային», սակայն, դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթելու շնորհիվ, նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։ Խաղից անմիջապես հետո, երբ հնչեց հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոյի եզրափակիչ սուլիչի ձայնը, փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարն ու կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը «Բավարիայի» ֆուտբոլիստ Յոզուա Կիմիխի աչքի […]

1 1,571 1,572 1,573 1,574 1,575 2,103