Լիվերը մնաց ձեռնունայն․ Ռեալը վստահորեն գնում  է հերթական Չեմպիոնների լիգայի հետևից🎥

Լիվերը մնաց ձեռնունայն․ Ռեալը վստահորեն գնում է հերթական Չեմպիոնների լիգայի հետևից🎥

15/04/2021 - 00:53

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան ակումբը սեփական հարկի տակ հաղթել էր 3։1 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն բավական ակտիվ մեկնարկեցին մերսիսայդան ակումբի ֆուտբոլիստները, որոնք միանգամից նետվեցին առաջ՝ ստեղծելով երկու իրական գոլային պահ։

Նախ 3-րդ րոպեին հարվածային դիրքում էր Մոհամեդ Սալահը, ապա 11-րդ րոպեին՝ Ջեյմս Միլները, սակայն երկու դեպքում էլ «արքայական» ակումբին մեծ դժվարությամբ փրկեց Տիբո Կուրտուան։

«Ռեալն» իր առաջին գոլային պահն ունեցավ 28-րդ րոպեին, երբ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի սխալից հետո հարվածային դիրք դուրս եկավ Կարիմ Բենզեման, սակայն ֆրանսիացի հարձակվողի հարվածից հետո «կարմիրներին» փրկեց դարպասաձողը։

Խաղակեսի վերջնամասում Յուրգեն Կլոպի սաները կրկին ակտիվացան, սակայն նրանց չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում «Լիվերպուլի» ֆուբտոլիստները ևս մեկ գոլային պահ փչացրին․46-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոյի հարվածից հետո կրկին հիանալի խաղաց Կուրտուան։

Այդ դրվագից հետո էլ ճիշտ է՝ մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները վերահսկում էին գնդակի տեղաշարժը, սակայն նրանց խաղում առանձնապես սրություն չկար։

66-րդ րոպեին Զինեդին Զիդանի սաները կարող էին վերջակետ դնել այս դիմակայությունում հաղթողի հարցում․ Վինիսիուս Ժունիորը մեն-մենակ էր մնացել Ալիսոն Բեկերի դիմաց, սակայն չկարողացավ հաղթող դուրս գալ այդ մենապայքարում։

81-րդ րոպեին էլ աչքի ընկնելուն մոտ էր Կարիմ Բենզեման, սակայն նրա հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։

Խաղավարտին մոտ էլ Յուրգեն Կլոպի թիմը կրկին առավելություն ստացավ, սակայն մադրիդցիները շատ գրագետ էին պաշտպանվում։

Ամեն դեպքում, այս խաղում այդպես էլ գոլեր չտեսանք, ինչը նշանակում է, որ «Ռեալ Մադրիդը» այս դիմակայությունում հաղթեց ընդհանուր 3։1 հաշվով և նվաճեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Չելսիի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023