Author Archives: Miqayel

Բարսելոնան բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» պաշտոնական բողոք է ներկայացրել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիա, որը կապված է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ին կայացած Էլ կլասիկոյի ժամանակ հանդիպման գլխավոր մրացավար Խուան Մարտինես Մուներայի կայացրած որոշումների հետ։ Կատալոնական ակումբի հիմնական դժգոհությունը կապված է հանդիպման ընթացքում նշանակված 11 մետրանոցի հետ, ինչից հետո Սերխիո Ռամոսը հաշիվը դարձրեց 1։2։ 11 մետրանոցի […]

Ռեալը հրապարակել է Բորուսիա Մյունխենգլադբախի դեմ հանդիպման հայտացուցակը

Հոկտեմբերի 27-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրը, որի շրջանակում «Ռեալը» B խմբում «Բորուսիա Պարկ» մարզադաշտում կհյուրընկալվի «Բորուսիա Մյունխենգլադբախին»։ «Արքայական» ակումբն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հայտավավորված են լինելու «Բորուսիայի» դեմ խաղին։ Հատկանշական է, որ մադրիդյան ակումբի հայտացուցակ է վերադարձել Էդեն Ազարը, ով վերջերս է վերադարձել իր թիմի մարզումային ընդհանուր խումբ։ Բելգիացի […]

Ռոնալդուն խախտել է Covid-19-ի կանոնակարգը․ ընթանում է հետաքննություն

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հերթական անգամ քննադատել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ում մոտ հոկտեմբերի 13-ին ախտորոշվել է կորոնավիրուս։ Նախարարը կարծում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերի սկզբին չպետք է միանար Պորտուգալիայի հավաքականի ճամբարին, որտեղ էլ նրա մոտ ախտորոշվել էր համավարակը։ Սպադաֆորայի կարծիքով, Ռոնալդուն պետք է մնար Թուրինում և հետևեր ինքնամեկուսացման կանոններին։ «Լքելով Թուրինը՝ Ռոնալդուն […]

Սանսեբաստիանցիները շարունակում են փայլել🎥

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում հերթական հաղթանակը տարավ «Ռեալ Սոսիեդադը»։ Իմանոլ Ալգուասիլի սաներն այս անգամ 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարան առաջնության նորեկի՝ «Ուեսկայի» նկատմամբ։ Սան-Սեբաստիանը ներկայացնող ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Միկել Օյարսաբալը, ով դարձավ դուբլի հեղինակ։ 23-ամյա վինգերն իր գոլերի հաշիվը հասցրեց 4-ի և մի շարք ֆուտբոլիստների հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների […]

ԱՊԼ-ի չեմպիոնական պայքարը խոստանում է թեժ լինել🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում մի շարք հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին, որոնց շնորհիվ 1-ին տեղի համար մղվող պայքարն էլ ավելի սրվեց։ Դեռևս հոկտեմբերի 24-ին գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ծանր հաղթանակ տարավ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։ Խաղը բավականին անսպասելի մեկնարկեց, քանի որ 13-րդ րոպեին հյուրերը 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց «Շեֆիլդի» կիսապաշտպան Սանդեր […]

Արցախցի 11-ամյա Արմանի նամակը Լիոնել Մեսիին

«Լեռնային Արցախի» մանկապատանեկան թիմի դարպասապահ 11-ամյա Արման Վանյանը նամակ է գրել իր սիրելի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին, ում հարցրել է, թե ինչպե՞ս հաղթահարեց դժվարությունները մանկության ժամանակ ու դարձավ մեծ ու հայտնի ֆուտբոլիստ։ Այդ մասին տեղեկացնում է 1lurer.am-ը։ «Բարև, իմ շատ սիրելի ու հարգելի Լ. Մեսսի։Նամակ եմ գրում ու գտնվում եմ իմ տնից շատ հեռու։ Ես Արմանն […]

Լեո Մեսսիի արդյունավետության երաշտը Էլ կլասիկոներում

Հոկտեմբերի 24-ին Լա լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում կայացավ հերթական Էլ կլասիկոն։ «Ռեալը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, կատալոնական ակումբի ավաբ Լեո Մեսսին արդեն տևական ժամանակ է որևէ արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկնում Էլ կլասիկոների շրջանակում։ Արգենտինացի ֆուտբոլիստը վերջին 7 Կլասիկոներից մասնակցել է 6-ին, որոնցից և ոչ […]

Յունայթեդը վերջին 48 տարվա վատագույն արդյունքն է գրանցել

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ Չնայած «կարմիր սատանաները» ողջ խաղի ընթացքում ունեին տարածքային և խաղային առավելություն, սակայն խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 1972/73 մրցաշրջանից ի վեր սա «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն մեկնարկն է Անգլիայի առաջնությունների շրջանակում։ Կարմիր սատանաները մեկնարկից հետո «Օլդ […]

Գաել Անդոնյանը նոր ակումբ ունի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Գաել Անդոնյանը նոր ակումբ ունի։ Ինչպես տեղեկանում ենք ֆրանսիական տարբեր աղբյուրնրեից, 25-ամյա կենտրոնական պաշտպանը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի Նացիոնալ 2 առաջնության C խումբը ներկայացնող «Օբանյե» ակումբի հետ։ Նացիոնալ 2-ը նշանակությամբ 4-րդ դիվիզիոնն է Ֆրանսիայում։ Անդոնյանի վերջին ակումբը եղել է նույն դիվիզիոնը ներկայացնող «Մարտիկը», որը պատկանում է Երևանի «Արարատի» սեփականատեր Վարդան […]

Բաբայանը՝ գոլի, Բիչախչյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Դանիական 1-ին դիվիզիոնը ներկայացնող «Հոբրոն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը, հոկտեմբերի 24-ին 9-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել է «Էսբերգին»։ Հանդիպման 85-րդ րոպեին տանտերերի միակ գոլը խփել է հենց Բաբայանը՝ հաշիվը դարձնելով 1։2։ Հավելենք, որ 24-ամյա հայազգի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման և գոլի հեղինակ […]

1 1,545 1,546 1,547 1,548 1,549 1,920